«Շատ գեղեցիկ է կապույտ քարանձավը»․ Իրինա Թովմասյանի նոր լուսանկարն Իբիցայից
Դիտումներ՝ *
16:20 2022-08-02

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային կերպարում։

Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են նավի վրա։ Նա կրում է հետաքրքիր ու գեղեցիկ նախշերով զգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Ֆորմենտերա կղզին, կարծես, նկարած լիներ։Սարսափելի գեղեցիկ էր հատկապես կապույտ քարանձավը, ի դեպ, երբ կգնաք այստեղ անցեք մի փորձություն՝ քարանձավի մի հատվածում կա մի տեղ, որը հատելու համար մոտ 3 մետր ջրի տակով պետք է սուզվեք և անցնեք ու հայտնվեք քարանձավի մեկ այլ հրաշալի հատվածում, սա իհարկե անվախների համար է նաև այն մարդկանց, ովքեր չունեն կլաուստրաֆոբիա, բայց փորձեք հաղթահարել և անցնել», – հրապարակումը մակագրել է Իրինան։

Օրերս հրապարակված կադրերում Իրինան պատկերված էր ամուսնու հետ․ զույգը կադրում ջերմ գրկախառված էր։ «Hacienda Na Xamena-ն, իսկապես, ամենահեքիաթային վայրն է, որը մենք երբևէ այցելել էինք: Ֆանտաստիկ մի վայր, որը գտնվում է Իբիցա կղզու անհավանական վայրում: Մեկուսացված լինելով քաղաքակրթությունից՝ այն ունի գերազանց հարմարություններ, ամեն օր կարող ես ականատես լինել եւ վայելել անմոռանալի մայրամուտներ»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։