1.28 միլիարդ դոլար շահած ամերիկացին կստանա գումարի միայն մեկ երրորդը
Դիտումներ՝ *
09:00 2022-08-03

Իլինոյս նահանգի բնակիչը, ով ավելի վաղ Mega Millions վիճակախաղով շահել է 1.28 միլիարդ դոլար՝ ճիշտ գուշակելով վեց թվեր, կստանա գումարի միայն մեկ երրորդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ըստ վիճակախաղի կանոնների՝ շահումների միայն մի մասն է տրվում կանխիկ և անմիջապես, այս դեպքում՝ 780,5 մլն դոլար։ Այս գումարը նույնպես ենթակա է հարկման, ուստի վերջնական շահումը կազմում է 433,7 մլն:

ԱՄՆ-ի բնակչի՝ վիճակախաղում հաղթանակի մասին հայտնի է դարձել հուլիսի 30-ին։ Նշվում է, որ սա 1996 թվականին վիճակախաղի ստեղծումից ի վեր երկրորդ ամենամեծ մրցանակն է։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Oliver Douliery/AFP/Getty Images

168․am