Ջեյսոն Մոմոա և Էմիլիա Քլարկ. պատմություն լավագույն ընկերության մասին
Դիտումներ՝ *
15:12 2022-07-12

Մենք բոլորս ունենք ընկերներ, որոնց հազվադեպ ենք տեսնում, բայց դա չի դարձնում բարեկամությունը պակաս ամուր: Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, թվում է, թե երբեք չէինք էլ բաժանվել:

Վիշապների մայրը և Դոթրակիների առաջնորդն ընկերություն են անում գրեթե 10 տարի։ Նրանք չեն կարողանում միասին անցկացնել այնքան ժամանակ, որքան կցանկանային, բայց անկեղծորեն աջակցում են միմյանց տարիներ շարունակ:

Որոշեցինք պատմել ձեզ նրանց պատմությունը…

Նրանց ընկերությունը սկսվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ

Էմիլիան պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել իրենց ծանոթությունը. դերասանները ծանոթացել են Բելֆաստում՝ հյուրանոցի նախասրահում։ Ուշ էր, հոգնած Էմիլիան վերադառնում էր իր համարը։ Այդ պահին նա լսեց, թե ինչպես է ինչ-որ մեկը բղավում. «Կի՛նս»։ Մոմոան շտապում է նրա մոտ, վերցնում նրան և գցում հատակին, ինչպես ռեգբիում:

«Նրա անհատականությունն ու ոգին նույնքան հզոր են, որքան նա: Նա հոգ էր տանում իմ մասին, իսկ ես չգիտեի։ Պարզվում է, ես իսկապես դրա կարիքն ունեի»,- հարցազրույցներից մեկում պատմել է դերասանուհին։

Ամեն անգամ, երբ Մոմոան Լոնդոն է մեկնում, այցելում է Էմիլիային

Նրանք կրկին հանդիպում են Լոնդոնում։ Այդ ժամանակ Էմիլիան գրել է. «Երբ ընկերդ քո քաղաքում է, կյանքը գեղեցիկ է դառնում, և այտոսկրերը սկսում են ցավել, քանի որ մենք շատ ենք ծիծաղում և ժպտում: Դու միշտ ամենակարևոր մարդը կլինես Վիշապների մոր կյանքում»:

Երբ դերասանները հայտնվել են Գրեհեմ Նորթոնի շոուում, Ջեյսոնն ասել է, որ երբ գալիս է Անգլիա, զանգում է Էմիլիային։ Մեկ այլ շոուի ժամանակ դերասանին հարցրել են, թե արդյոք երկրպագուները խենթանում են, երբ տեսնում են նրանց երկուսին։ Նա պատասխանել է. «Այո, ես ինքս եմ խենթանում, երբ տեսնում եմ նրան»:

Ջեյսոնն Էմիլիայի կողքին էր նրա կյանքի դժվարին պահին

2019 թվականին Էմիլիա Քլարկը պատմեց կյանքի համար իր պայքարի մասին։ «Գահերի խաղի» 1-ին եթերաշրջանի նկարահանումներից հետո դերասանուհու մոտ գլխուղեղի անևրիզմ է ախտորոշվել։

Երբ Ջեյսոն Մոմոային հարցրել են այդ մասին, նա ասել է. «Ես միշտ իր կողքին էի: Մենք բոլորս վախենում էինք, բայց ես հիանում եմ, թե որքան համարձակ է նա: Նա օգնում է աշխարհին՝ խոսելով իր խնդրի մասին: Ես սիրում եմ նրան խելագարության աստիճան և գիտեմ, որ նրան մեծ բաներ են սպասվում»։

Մոմոան հրապարակել է իրենց լուսանկարը՝ գրելով. «Խենթորեն, խելագարորեն սիրահարված այս թագուհուն։ Ափսոս, որ չենք կարողանում տեսնել իրար այնքան հաճախ, որքան կցանկանայինք, բայց երբ հանդիպում ենք, հասկանում եմ, որ կխալը քեզ միշտ կսիրի։ Դու ջալան ատտիրարի աննի ես (ինչը դոթրակերենում նշանակում է «իմ կյանքի լուսին»)»: