5 դերասաններ պատմել են իրենց երազանքի դերերի մասին, որոնք նրանց այդպես էլ չի հաջողվել կատարել
Դիտումներ՝ *
13:04 2022-09-19

1. Կիանու Ռիվզ – Կուղխ

Արդեն սովորական է Կուղխի դերում տեսնել Հյու Ջեքմանին, բայց պարզվում է, որ Կիանու Ռիվզը միշտ ցանկացել է խաղալ այդ դերը: Սակայն, ինչպես հենց ինքն է ասել, արդեն «չափազանց ուշ է», և Ջեքմանն էլ, ըստ նրա կարծիքի, իդեալական է կատարում այդ դերը:

2. Թոմ Հոլանդ – Ջեյմս Բոնդ

Նա 2017 թվականից խաղում է Սարդ-մարդու մեգաժողովրդական դերը: Սակայն, Թոմ Հոլանդը պատմել է, որ աչք է դրել մեկ այլ կուլտային դերի վրա: Բրիտանացի դերասանը երազում է խաղալ երտասարդ Ջեյմս Բոնդի դերը:

3. Սքարլեթ Ջոհենսըն – Դիսնեյի արքայադուստր

Դերասանուհին, ով կատարել է բազմաթիվ վառ դերեր, պատմել է, որ երազում է խաղալ Դիսնեյի արքայադստեր դերը: Սակայն Սքարլեթը խոստովանել է, որ «դա, ամենայն հավանականությամբ, չի իրականանա»: «Ես խնդրել եմ այդ դերի մասին վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ոչ ոք ինձ այն չի առաջարկել»,- ասել է դերասանուհին:

4. Միլլի Բոբբի Բրաուն – Էմմի Ուայնհաուս

18-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ երազում է ինչ-որ ժամանակ խաղալ Էմմի Ուայնհաուսի դերը: Աղջիկն ավելացրել է, որ իր վրա «մեծ տպավորություն է թողել Էմմիի պատմությունը», դրա համար նա պատրաստ է կատարել այդ դերը, երբ էլ որ լինի նման հնարավորություն:

5. Դենիլ Ռեդքլիֆ – Սարդ-մարդ

Հարրի Փոթերի մասին ֆիլմերի աստղը խոստովանել է, որ սիրում է ֆիլմեր սուպերհերոսների մասին: Ըստ նրա կարծիքի, նա կարող էր դառնալ գերազանց սարդ-մարդ: Այնուամենայնիվ, Դենիելը խոստովանել է, որ «գնացքը գնացել է»: Նա ավելացրել է նաև, որ շատ ուրախ է տեսնել Թոմ Հոլանդին այդ սուպերհերոսի դերում, քանի որ նա գերազանց է խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am