Թոմ Հոլանդ. ամենաոճային սուպերհերոսը
Դիտումներ՝ *
19:26 2022-06-03

Թոմ Հոլանդը մեր ժամանակների ամենախոստումնալից դերասաններից է: Նրա մասնակցությամբ «Spider-Man. No Way Home»-ը («Սարդ-մարդ. Տունդարձի ճանապարհ չկա») ռեկորդներ է գրանցել՝ վաստակելով ավելի քան մեկ միլիարդ դոլար ամբողջ աշխարհում և զբաղեցնելով երրորդ տեղն արագ տեմպերով հաջողության հասած ֆիլմերի շարքում: Այնուամենայնիվ, Հոլանդը լավ է հաղթահարում փառքի, ուշադրության և մրցանակների «գրոհները» և կենտրոնացած է հավատարիմ մնալու այն մարդ տեսակի վրա, որը միշտ եղել է:

Հոլանդի ահռելի հաջողությունը պայմանավորված է նրա դերասանական հմտություններով, հաջողության հասնելու վճռականությամբ և, հավանաբար, գոլֆի խաղի հանդեպ նրա ոգևորությամբ:

Երեկ այս տաղանդավոր և հումորով երիտասարդը դարձավ 26 տարեկան:

Այդ առիթով մի քանի փաստ ենք արձանագրել դերասանի մասին, որոնք միգուցե չգիտեք՝

Թոմ Հոլանդը բալետի պրոֆեսիոնալ պարող է

Թոմ Հոլանդն ընդամենը 12 տարեկան էր, երբ 2008 թվականին միացավ «Billy Elliot: The Musical»-ի դերասանական կազմին: Պիեսը, որը հիմնված է 2000 թվականի ֆիլմի վրա, մի տղայի մասին է, որը բաց է թողել բռնցքամարտի դասերը՝ փոխարենը մասնակցելով միայն աղջիկների համար նախատեսված բալետի դասերի:

Դերասանը նաև տաղանդավոր մարմնամարզիկ է
Սարդ-մարդու դերը միանշանակ պահանջում է, որպեսզի դերասանը լինի ազատ և ճկուն, քանի որ սուպերհերոսը հաճախ է վազում, շրջում և թռչում Նյու Յորքով մեկ՝ միաժամանակ այնպիսի դիրքեր գրավելով, որոնց մասին շատ յոգեր կարող են միայն երազել:

Թոմ Հոլանդն անկաշկանդ խոսում է իր դիսլեքսիա ախտորոշման մասին

2021 թվականի դեկտեմբերին Թոմ Հոլանդը հարցազրույց է ունեցել 11-ամյա լրագրող Ջազլին Գուերայի հետ իր Jazzy World շոուի համար: Գուերան Հոլանդին մի քանի հարց է տվել, ներառյալ մեկն այն մասին, թե ինչպես է նրա ախտորոշումն ազդում կարիերայի վրա:

Քննարկելով, թե ինչպես է նա հաղթահարում մարտահրավերը, Հոլանդն ասել է.

«Բանն այն է, որ չպետք է շտապել: Որքան լավ պատրաստված լինեք, այնքան ավելի շատ կկարողանաք անել և իրականացնել ֆանտաստիկ բաներ»։

Թոմ Հոլանդը Spider-Man-ի դաջվածք է արել դերը ստանձնելուց հետո


2017 թվականին Թոմ Հոլանդը պատմել է, որ հավերժացրել է իր «Սարդ-մարդու» դերը. Նյու Յորքում գտնվելու ժամանակ դաջել է Սարդ-մարդու խորհրդանիշը ոտքի ստորին հատվածում։ Հոլանդն ասում է, որ իր դաջվածքն արել է հայտնի մարդկանց սիրելի Bang Bang Tattoo-ում, և որ նա նույնիսկ ստիպված է եղել 3 անգամ անել դաջվածքը, քանի որ նրա մարմնի կոնկրետ այդ հատվածում այն անընդհատ մաքրվում էր:

The Rock-ը (Dwayne Johnson) Թոմ Հոլանդի կուռքերից է
Կարող է ծիծաղելի թվալ, որ հայտնիներն էլ իրենց հերթին ունեն կուռքեր, բայց, ի վերջո, նրանք էլ մեզ նման մարդիկ են։ Պարզվում է, որ Թոմ Հոլանդին ոգեշնչում է Դուեյն Ջոնսոնը, նույն ինքը՝ The Rock-ը: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Դուեյնի աշխատանքային ոգին միշտ կարևոր է եղել իր համար: