Մերիլին Մոնրոյի ամենաառեղծվածային լուսանկարի պատմությունը
Դիտումներ՝ *
13:17 2022-05-23

Այժմ մենք բոլորս գիտենք այս պատմությունը՝ ողբերգական ճակատագրով մի գեղեցիկ կին, որի կյանքում տեղի են ունեցել վերելքներ ու վայրէջքներ, դավաճանություններ, թմրանյութեր և կորուստներ: Բայց 60 տարի առաջ՝ 1957 թվականին, երբ արվեց այս նկարը, Մերիլին Մոնրոն ինքն իրեն խղճալու պատճառ չտվեց։ «Նա պարում էր, երգում, ֆլիրտ էր անում բոլորի հետ»,- ավելի ուշ հիշել է լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնը, երբ հանդիպել է դերասանուհուն Մեդիսոն պողոտայի իր ստուդիայում:

Նորմա Ջինը խաղում էր Մերիլին Մոնրոյի դերը։ Ավեդոնը պատմել է, որ ինչ-որ պահի դերասանուհին նեղացած երեխայի պես նստել է ստուդիայի անկյունում ու հառել հայացքը դեպի դատարկություն։ «Ես երբեք չէի սկսի նկարել առանց նրա իմացության»,- ասել է Ավեդոնը, «բայց ես նկարեցի, և նա դեմ չէր»: Այսպես հայտնվեց Մերիլինի ոչ միայն ամենահայտնի, այլ իհարկե ամենաառեղծվածային լուսանկարը։

Լուսանկարիչ Վիկ Մունիցը պատմել է, որ Ռիչարդ Ավեդոնին հաջողվել է ֆիքսել ոչ թե Մոնրոյին, այլ հենց իրեն՝ Նորմա Ջինին, մի ինքնություն, որը դերասանուհին թաքցրել է որպես ոչ այնքան հմայիչ անցյալի ամոթալի հիշողություն։ Նշանաբան և փիլիսոփա Ռոլան Բարտը վերլուծել է այս կադրըը որպես տեքստ. նա հայտարարել է, որ նկարում կա առնվազն տասը թաքնված իմաստ, և վերջին մակարդակում մահն ինքն է թափանցում: Վաթսուն տարի անց այս կադրը նույնքան տպավորիչ է։ Սա Էնդի Ուորհոլի պաստառից ոչ թե հմայիչ փոփ պատկերակ է, այլ կենդանի անձնավորություն, մելամաղձոտ հերոսուհի, որը Մերիլին Մոնրոն թաքցրել է աշխարհից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am