1. Ժան Դյուժարդեն
Ծնվել է Փարիզի արվարձաններում: Նրա ընտանիքը չունի ոչ մի կապ բոհեմի հետ, նա սկսել է նկարահանվել արդեն մեծ տարիքում: Սկզբում հայտնի է դարձել իր երկրում, հետո ստացել է միջազային ճանաչում՝ նկարահանվելով «Արտիստը» ֆիլմում, որը նրան արժանացրել է «Օսկարի»: Շարունակում է նկարահանվել ֆրանսիական կինոյում:
2. Գասպար Ուլիել
Ծնվել է Փարիզի արվարձաններում: Կրթություն ստացել է Սեն-Դենի համալսարանում, նարահանվել սկսել է 13 տարեկանում: Նա հայրենիքում և դրա սահմաններից դուրս հայտնի է դարձել «Երկար նշանդրեք» ֆիլմով, իսկ ավելի մեծ հայտնություն նրան բերել է Հաննիբալ Լեկտորի դերը «Հաննիբալի վերելքը» ֆիլմում:
3. Գիյոմ Կանե
Ծնվել է Փարիզի արվարձաններում: Նրա ընտանիքը կապ չունի ստեղծագործական մասնագիտությունների և կինեմատոգրաֆի հետ: Կարիերան սկսել է՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում: Ակտիվորեն նկարահանվում է և ինքն անձամբ արդեն նկարահանել է տասը ֆիլմ: Ապրում է Ֆրանսիայում Մարիոն Կոտիյարի հետ և ունի երկու երեխա:
4. Պիեր Նինե
Ծնվել է Փարիզում: Սկսել է խաղալ թատրոնում 11 տարեկանում, քանի որ նրա ընտանիքը կապված է արվեստի հետ: Միջազգային ճանաչում նրան բերել է Իվ Սեն Լորանի դերը 2014թ. նկարահանված ֆիլմում: Նրա վերջին ֆիլմը՝ «Սիրեկանները», ֆրանսիական թրիլլերն է:
5. Լուի Գարրել
Ծնվել է Փարիզում: Նրա հայրը ռեժիսոր է, և նա սկսել է նկարահանվել մանուկ հասակից: Ճանաչում նրան բերել է Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմում կատարած դերը: Նրա վերջին դերը Վուդի Ալենի «Ռիֆկինի փառատոնում» կատարած դերն է:
6. Վենսան Կասել
Ծնվել է Փարիզում: Ֆրանսիայի ահմաններից դուրս ամենահայտնի դերասաններից մեկն է: Նրա հայրը՝ Ժան-Պիերը, նույնպես դերասան է եղել: Ֆրանսիայում նրան ճանաչում է բերել 1995թ. նկարահանված «Ատելություն» ֆիլմը, իսկ ավելի մեծ ճանաչում՝ «Բնակարանը», որտեղ նա խաղացել է Մոնիկա Բելուչիի՝ իր ապագա կնոջ հետ:
7. Օլիվիե Մարտինես
Ծնվել է Փարիզում: Շատ հայտնի է Ֆրանսիայից դուրս: Ֆրանսիայում հայտնի է դարձել «Մեկ, երկու, երեք… սառիր» ֆիլմով, իսկ համաշխարհային ճանաչում ձեռք է բերել «Անհավատարիմը» ֆիլմի շնորհիվ: Վերջին ֆիլմն է «Պողոսը՝ Հիսուսի առաքյալը» ֆիլմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am