Ալ Պաչինոյի հեռախոսի պատյանը ցնցել է համացանցը
Դիտումներ՝ *
17:11 2022-04-26

Ամեն ինչ սկսվեց Ջեյսոն Մոմոայի կողմից սոցցանցերում հրապարակված լուսանկարից: Պատկերասրահի սեփականատեր Ջուլիան Շնաբելի կազմակերպած ընկերական ընթրիքին ներկա է եղել նաև դերասան Ալ Պաչինոն, ով նույնպես պատկերված է լուսանկարում։ Կադրը կարող էր մոռացվել մի քանի րոպեում, եթե չլիներ մեկ իր, որը գրավել է Մոմոայի հետևորդների ուշադրությունը:

Ալ Պաչինոյի դիմացի՝ սեղանին դրված է եղել նրա հեռախոսը, որի պատյանը գրավել է երկրպագուների ուշադրությունը: Պարզվել է, որ հոլիվուդյան դերասանն առանձնահատուկ վերաբերմունք ունի «Շրեկ» մուլտֆիլմի նկատմամբ։ Եվ նույնիսկ «ի պատիվ» մուլտֆիլմի՝ հեռախոսի պատյանի վրա պատկերված է Շրեկը: 81-ամյա Պաչինոյի աքսեսուարը անմիջապես տարածվել է համացանցում, և դրա վաճառքն աճել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը