8 աստղային զույգեր, որոնց ժամանակին կապել է սերը, բայց այդ մասին քչերը գիտեն
Դիտումներ՝ *
13:18 2022-08-21

1. Բեն Աֆլեք և Գվինեթ Փելթրոու

Բեն Աֆլեքը և Գվինեթ Փելթրոուն ծանոթացել են «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Մինչև դա դերասանուհին նշանադրված է եղել Բրեդ Փիթի հետ: Աֆլեքը և Փելթրոուն հանդիպել են երեք տարի՝ 1997-2000թթ.:

2. Դայան Քիթոն և Կիանու Ռիվզ

Դայան Քիթոնը և Կիանու Ռիվզը հանդիպել են 2003 թվականին «Սերը կանոններով և առանց» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նրանք սիրահարված զույգի են մարմնավորում: Այդ հարաբերությունները նրանք տեղափոխեցին իրական կյանք, սակայն պաշտոնապես նրանք երբեք չեն հաստատել իրենց կապը:

3. Քելլի Փրեսթոն և Ջորջ Քլունի

Մինչև Ջոն Տրավոլտայի կինը դառնալը Քելլի Փրեսթոնը հարաբերությունների մեջ էր Ջորջ Քլունիի հետ: Նրանք սկսել են հանդիպել 1988 թվականին: Քլունին Կելլիին նույնիսկ նվիրել է կենդանի խոճկոր Մաքսին, ում հետագայում հետ է վերցրել:

4. Նիք Քենըն և Քիմ Քարդաշյան

Զրոյականների կեսերին Քիմ Քարդաշյանը հանդիպում էր դերասան և ռեփեր Նիք Քենընի հետ: Նրանք հանդիպել են մոտ մեկ տարի:

5. Մեթյու Փերրի և Ջուլիա Ռոբերթս

Մեթյու Փերրին դարձավ նախաձեռնողն այն բանի, որ ընկերների էպիզոդներից մեկում (1996թ.) նկարահանվի Ջուլիա Ռոբերթսը: Դերասանուհին միանգամից չի համաձայնվում, ասելով, որ կխաղա, եթե Մեթյուն էսսե գրի իր համար քվանտային ֆիզիկայից: Մեթյուն կատարեց նրա խնդրանքը, և նկարահանումներից հետո նրանց մոտ սիրավեպ սկսվեց:

6. Լեոնարդո ԴիԿապրիո և Ժիզել Բունդհեն

Լեոնարդո ԴիԿապրիոն և Ժիզել Բունդհենը հանդիպել են վեց տարի (1999-2005թթ.): Իր ինքնակենսագրության մեջ սուպերմոդելը գրել է, որ Լեոն ուղղակի չէր համապատասխանում իրեն, դրա համար էլ իրենք բաժանվել են, չնայած նա բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ ԴիԿապրիոն իր համար ամենալավ տղամարդն է:

7. Ջեք Ջիլենհոլ և Նատալի Փորթման

Առաջին անգամ նրանք հանդիպել են 2002 թվականին, իսկ նրանց սիրավեպը սկսվել է ավելի ուշ՝ 2006-ին, սակայն նրանք շատ շուտ բաժանվել են, մնացել են լավ ընկերներ և կապ են պահում մինչև հիմա:

8. Մարիա Շարապովա և Ադամ Լևին

Հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովայի նախկին բոյֆրենդների ցուցակում կարելի է գտնել Maroon 5 խմբի մեներգիչ Ադամ Լևինի անունը: Առաջին անգամ նրանք հանդիպել են Մարիայի 18-ամյակի տոնակատարությանը, որից հետո էլ սկսել են հանդիպել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am