ՎԻԴԵՈ

Ինչպես է Լուիս Բունյուելը «Չոր մարտինի» պատրաստում
17:58 2022-11-10

Հատված Լուիս Բունյուելի «Իմ վերջին շունչը» գրքից. ««Dry Martini»-ի կողքին, որն իմ ամենասիրելի խմիչքն է, ես «բունյուելոնի» կոչվող կոկտեյլի համեստ գյուտարարն եմ: Իրականում այն շատ նման է տխրահռչակ «նեգրոնիին», բայց կամպարին ջինի և թույլ չիզանոյի հետ խառնելու փոխարեն ես կամպարին փոխարինում եմ կարպանոյով: Այս կոկտեյլը ես նախընտրում եմ խմել երեկոյան՝ մինչև ճաշը: Ջինի ներկայությունը՝ որպես …

Ցուցադրվել է անօդաչու թռչող սարքերի կործանիչը՝ RAPIDFire-ը
15:23 2022-10-24

Նման աշտարակը կարող է ոչնչացնել բոլոր անօդաչու սարքերը 4000 մետր շառավղով։ Առկա է հեռակառավարման վահանակ և զինամթերքի ընտրության խելացի համակարգ։ Փարիզում կայացած Euronaval 2022 ռազմածովային պաշտպանության ցուցահանդեսում ներկայացվել է ռազմական աշտարակի նախատիպը, որը կարող է ոչնչացնել անօդաչուների պարս։ Զարգացման մասին հաղորդում է New Atlas-ը։ Արտադրողը հայտարարել է, որ յուրաքանչյուր նոր հարձակման համակարգ խրախուսում է նոր …

Ռոզա Լինը երկրպագուներին է ներկայացրել եվրատեսիլյան Snap երգի նոր տեսահոլովակը
17:34 2022-10-12

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը, որի Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենաշատ լսված հինգ երգերից մեկն է դարձել, երկրպագուների դատին է հանձնել սիրված ստեղծագործության նոր տեսահոլովակը: Երգչուհին վերջերս հայտնել էր, որ 2023-ին ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում, ինչի առթիվ երջանիկ է:

Ռոզա Լինի «SNAP» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում
19:34 2022-10-03

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում: «SNAP»-ը նույնիսկ առաջ է անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo» երգից: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը

Օրվա տեսանյութը՝ Քիմ Քարդաշյանը, Քրիս և Քայլի Ջեներները «Վիշապի տան» տիեզերքում
15:34 2022-09-22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե «Վիշապի տունը» սերիալի՝ «Գահերի խաղի» պրիքվելի գլխավոր դերերում լինեին Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները։ Ամերիկյան The Late Late Show հեռուստաշոուի սցենարիստներին դա հաջողվել է․ հաղորդման նոր դրվագում Քիմը, Քայլին և Քրիս Ջեները հայտնվել են Ջորջ Ռ. Ռ․ Մարտինի տիեզերքում։ Քիմը հայտնվել է Վեստերոսի արքայադստեր կերպարում, որը վիշապի ձվերից պատրաստում է մարմնի …
Ամենաընթերցված