ԱՍՏՂԵՐ

«Խնդրում եմ՝ կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի». Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը
19:11 2023-01-16

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ելույթ է ունեցել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում, որի ժամանակ բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա անգլերենով գրված է եղել՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the blockade), «Արցախ»: Այդպիսով՝ հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։ Նա նաև գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ …

Պիկեի և Շակիրայի «կռիվը» դարձել է համացանցի գլխավոր դրաման
18:47 2023-01-16

Երգչուհի Շակիրայի նոր երգը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ նախկին հարաբերությունների ակնարկներով, դարձել է համացանցում քննարկման հիմնական առարկան։ Մինչ համացանցի որոշ օգտատերեր տող առ տող վերծանում են ֆուտբոլիստին ուղղված ակնարկները և ծաղրում մարզիկի պատասխանը, մյուսները մեմեր են ստեղծում նախկին զույգի դիմակայության մասին և տեսանյութեր նկարահանում վիրուսային երգի համար: Հունվարի 12-ին կոլումբիացի երգչուհին արգենտինացի դիջեյ Bizarrap-ի հետ …

«Ես լույս աշխարհ եմ եկել միայն նրա համար, որ եթե Ուիլյամի հետ ինչ-որ բան պատահի, որպես դոնոր ծառայեմ». արքայազն Հարի
11:38 2023-01-13

Արքայազն Հարին իր «Պահեստայինը» հուշագրությունում պնդում է, որ իր ծնունդը պահեստային տարբերակ է այն դեպքում, եթե ինչ-որ բան պատահի արքայազն Ուիլյամին։ Սասեքսի դուքսն իր հուշերում գրել է, որ ինքը մեծացել է՝ իմանալով, որ իր գոյության նպատակն է օրգաններ նվիրաբերել ավագ եղբորը, եթե դրա կարիքը լինի: «Ես լույս աշխարհ եմ եկել նրա համար, որ եթե ինչ-որ …

Թեյլոր Սվիֆթի կատվի կարողությունը…97 միլիոն դոլար է
16:45 2023-01-06

Երգչուհի Թեյլոր Սվիֆթի Օլիվիա Բենսոն անունով կատվի կարողությունը գնահատվում է 97 միլիոն դոլար, հայտնում է NME-ն։ Այսպիսով, երգչուհու շոտլանդական ֆոլդ ցեղատեսակի կատուն աշխարհի երրորդ ամենահարուստ ընտանի կենդանին է: «Նա իր հարստությունը վաստակել է՝ իր տիրուհու հետ նկարահանվելով մի քանի երաժշտական ​​տեսահոլովակներում և մեծ բյուջեով գովազդներում», – ասվում է զեկույցում: Ամենահարուստ ընտանի կենդանիների ցուցակում առաջին տեղը …

Սելին Դիոնի մոտ հազվագյուտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել
14:48 2022-12-09

54-ամյա Սելին Դիոնը երկրպագուներին հայտնել է տխուր լուր: Երգչուհին ստիպված կլինի չեղարկել շրջագայությունn առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Արցունքն աչքերին Սելինը ձայնագրել է զգացմունքային տեսաուղերձ, որում նա խոստովանել է, որ տառապում է հազվագյուտ «մկանային կաշկանդվածության համախտանիշով», որն առաջացնում է ցավ եւ սպազմ, ինչպես նաեւ ազդում է ձայնալարերի վրա: Այս հիվանդությունը կարող է հրահրել մկանների պատռվածքներ, ինչը …