Լուրեր

Բլոգերը հասարակ մազակալի դիմաց տուն է ստացել
13:58 2021-12-20

Սան Ֆրանցիսկոյից ամերիկուհի Դեմի Սկիպերը մազակալը փոխանակել է տան հետ։ Այս մասին գրում է NY Post-ը։ 30-ամյա բլոգերը հաջողության է հասել Trade me նախագծի օգնությամբ և «գործարքների շղթայի» շնորհիվ։ Աղջիկը 28 գործարք է կնքել, որոնց շնորհիվ ստացել է շատ բան՝ Xbox, iPhone 11 Pro Max, ադամանդե վզնոց, մեքենա և անգամ փոքրիկ տուն Թենեսի նահանգի Նեշվիլ …

ԱՄՆ-ում սկյուռը գնում է ռեստորան՝ ճաշելու
13:54 2021-12-20

ԱՄՆ Մինեսոտա նահանգում սկյուռն ամեն օր գնում է Burger King արագ սննդի ռեստորան՝ ճաշելու համար: Համապատասխան լուսանկարները Facebook-ում հրապարակել է հաստատության այցելու Ջեֆ Քլաչը։ «Զարմանալի էր տեսնել, թե ինչպես է սկյուռը պարզապես կանգնել պատուհանի մոտ և սպասում մինչև ռեստորանի աշխատակիցը իրեն կմեկնի կարտոֆիլ ֆրի»,- գրել է Քլաչը։ Ռեստորանի անձնակազմը հաստատել է, որ «սկյուռն իրենց մշտական …

ԱՄՆ-ում վարձով է տրվում ՄաքՔալիսթերների տունը «Տանը մենակ» ֆիլմից
13:14 2021-12-06

Սուրբ Ծննդյան ընտանեկան-կատակերգական լեգենդար՝ «Տանը մենակ» ֆիլմից հայտնի ՄաքՔալիսթերների ընտանեկան տունը ԱՄՆ-ում տրվում է վարձով։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Airbnb-ում։ Տունը վարձակալության է հանել Քևին ՄաքՔալիսթերի ավագ եղբայրը՝ Բազը։ «Տոնեք սեզոնը ՄաքՔալիսթերների ոճով, կեղտոտ կենդանիներ: Պատմության մեջ առաջին անգամ մի խումբ չարաճճիներ կարող են արձակուրդն անցկացնել տանը, որտեղ սկսվել է «Տանը մենակ» ֆիլմի պատմությունը: Քևին …

Nissan-ն ավելի քան 17 միլիարդ դոլար է ներդնում իր մեքենաների էլեկտրիֆիկացման համար
15:58 2021-12-04

Ճապոնական Nissan ավտոարտադրողը ներկայացրել է իր Nissan Ambition 2030 ռազմավարությունը: Ընկերությունը 17,6 միլիարդ դոլար կծախսի իր մեքենաների շարքի էլեկտրիֆիկացման և տեխնոլոգիական նորարարությունների արագացման համար: Nissan-ը խոստանում է մինչև 2030 թվականը ներկայացնել 15 նոր էլեկտրական ավտոմեքենա։ Մինչև տասնամյակի վերջ արտադրողն ակնկալում է, որ Nissan-ի և Infiniti-ի վաճառքի 50%-ը կկատարվի էլեկտրական մեքենաների հաշվին: Nissan-ի ծրագիրը հիբրիդային մեքենա …

Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ. Էդվարդ Էննիֆուլ
16:48 2021-11-29

Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սնվելու մասին հայտնի առասպելը։ Այս մասին նա հայտնել է iHeart’s ռադիոկայանի River Cafe Table 4 հաղորդաշարի ընթացքում: Էննիֆուլն ընդգծել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ չի պահանջում սննդակարգի խիստ սահմանափակումներ: «Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։ Նաև, …