Ջոն Լենոնի որդին առաջին անգամ հրապարակավ երգել է «Imagine» երգը՝ հանուն Ուկրաինայի
Դիտումներ՝ *
20:15 2022-04-11

Ջուլիան Լենոնը՝ The Beatles-ի համահիմնադիր Ջոն Լենոնի որդին, առաջին անգամ կատարել է հոր «Imagine» երգը։ Նա իր ելույթով տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ աջակցելով «Ոտքի կանգնիր Ուկրաինայի համար» («Stand Up for Ukraine») արշավին։

Տեսանյութի մակագրության մեջ Լենոն կրտսերն ուկրաինական պատերազմն անվանել է աներևակայելի ողբերգություն:

«Ես միշտ ասել եմ, որ «Imagine»-ը կերգեմ միայն աշխարհի վերջի դեպքում։ Բայց հիմա երգի տեքստն արտացոլում է մեր հավաքական ձգտումը համաշխարհային խաղաղությանը: Որովհետև այս երգով մենք տեղափոխվում ենք մի տարածություն, որտեղ սերն ու միասնությունը դառնում են մեր իրականությունը, գոնե մի պահ… Այս երգը լույսն է թունելի վերջում»,- ասել է Ջուլիան Լենոնը: