«Չայկովսկին» և ևս 9 խորհրդային ֆիլմեր, որոնք նոմինացվել են «Օսկարի»
Դիտումներ՝ *
14:00 2022-10-24

1. «Չայկովսկի», 1970թ.

Ինոկենտի Սմոկտունովսկին, Եվգենի Լեոնովը, Ալլա Դեմիդովան, Մայա Պլիսեցկայան և այլ աստղեր նկարահանվել են «Չայկովսկի» ֆիլմում: Չնայած վառ թիմին, ֆիլմը միանշանակ գնահատականի չի արժանացել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև արտասահմանում: Ֆիլմն արժանացել է մրցանակի Սան Սեբաստիանի փառատոնում, սակայն «Օսկար», այնուամենայնիվ, չի կարողացել վերցնել:

2. «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի մերձակայքում», 1943թ.

«Լավագույն վավերագրական ֆիլմ»

Սա խորհրդային ռեժիսորներ Իլյա Կոպալինի և Լեոնիդ Վառլամովի վավերագրական ֆիլմն է, որն ամերիկյան վարձույթում կրում էր «Մոսկվան հասցնում է պատասխան հարվածը» անվանումը: Առաջին խորհրդային ֆիլմն է, որն արժանացել է «Օսկարի»:

3. «Պատերազմ և խաղաղություն», 1965թ.

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»

Կուլտային ֆիլմ՝ նկարահանված Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա, արժանացել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ անցնելով Միլոշ Ֆորմանի «Հրշեջների պարահանդեսը» և Ֆրանսուա Տրյուֆոյի «Գողացված համբույրներ» ֆիլմերից: Ֆիլմի բյուջեն կազմել է 560 մլն ԱՄՆ դոլար:

4. «Կարամազով եղբայրներ», 1968թ.

Ֆյոդոր Դոստոևսկու վեպի էկրանավորումը տեղի ունեցավ «Պատերազմ և խաղաղությունից» անմիջապես հետո: Ֆիլմը, որում նկարահանվել են Միխայիլ Ուլյանովը, Կիրիլ Լավրովը և Անդրեյ Մյախկովը, ԽՍՀՄ-ում դիտել են միլինավոր հանդիսականներ, և այն ճանաչվել է 1969թ. լավագույն ֆիլմ: Ֆիլմը նոմինացվել է «Օսկարի», սակայն մրցանակի չի արժանացել:

5. «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», 1972թ.

Ստանիսլավ Ռոստոցկու ֆիլմը 1972 թվականին նոմինացվել է «Օսկարի», բայց պարտվել է. այդ ժամանակ «Օսկարի» արժանացավ կուլտային ռեժիսոր Լուիս Բունյուելը և նրա «Բուրժուազիայի համեստ հմայքը» ֆիլմը:

6. «Դերսու Ուզալա», 1975թ.

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»

Խորհրդային Միության և Ճապոնիայի համատեղ «Դերսու Ուզալա» ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև արժանացել է «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի սցենարիստը Յուրի Նագիբինն է, իսկ ռեժիսորը՝ հանճարեղ ճապոնացի Ակիրա Կուրոսավան:

7. «Սպիտակ Բիմ, սև ականջ», 1976թ.

Զարմանալի և հուզիչ այս ֆիլմը տեղ է գտել խորհրդային դասական կինոյի ֆոնդում: Ֆիլմը նոմինացվել է «Օսկարի», սակայն 1979 թվականին մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Բլիեի «Պատրաստեք ձեր թաշկինակները» ֆիլմը:

8. «Մոսկվան արցունքներին չի հավատում», 1979թ.

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»

1981 թվականին ֆիլմն արժանացավ «Օսկարի»՝ անցնելով Ֆրանսուա Տրյուֆոյին և Ակիրա Կուրոսավային: Ֆիլմի ռեժիսորը՝ Վլադիմիր Մենշովը, անձամբ չկարողացավ մասնակցել մրցանակաբաշխությանը. նրան մուտքի վիզա չէին տրամադրել: Ռեժիսորը «Ժամանակ» լրատվականից է միայն իմացել, որ արժանացել է «Օսկարի»:

9. «Անձնական կյանք», 1982թ.

«Փոքր մարդու» յուրօրինակ պատմություն, որը միշտ հատկանշական է ռուսական արվեստին, արժանացել է ծափահարությունների Վենետիկի կինոփառատոնում և նոմինացվել է «Օսկարի» 1983 թվականին:

10. «Ռազմադաշտային սիրավեպ», 1983թ.

Վերջին խորհրդային ֆիլմը, որը նոմինացվել է «Օսկարի»: Այն 1985 թվականին չարժանացավ մրցանակին, սակայն վերցրեց Արծաթե առյուծը բեռլինյան կինոփառատոնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am