6 զարմանալի պատմություններ, որոնք թաքնվում են Ջոն Լենոնի լեգենդար լուսանկարների հետևում
Դիտումներ՝ *
15:16 2022-10-10

Բիթլզը ստեղծեց և փոխեց երաժշտական ​​աշխարհը մի դարաշրջանում, որտեղ չկար Instagram, story-ներ, ոչ էլ սոց. ցանցեր առհասարակ: Սմարթֆոնները դեռ հորինված չէին, ու բոլոր լուսանկարները իրական և ազնիվ էին: Այո, դրանք շատ չէին, բայց դա ավելի արժեքավոր էր դարձնում յուրաքանչյուր նկար:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 9-ին Ջոն Լենոնի 81-ամյակն էր… իսկ այսօր կպատմենք վեց զարմանալի պատմություններ, որոնք թաքնված են նրա ամենահայտնի լուսանկարների հետևում:

1. Մինչև Ռինգո Սթարը

Այս լուսանկարն արվել է «Լիվերպուլ» քառյակի կարիերայի հենց սկզբում: Նկարում պատկերված է The Beatles-ի առաջին համերգներից մեկը՝ Cavern Club-ում, 1961 թվականին: Ուշադիր երկրպագուները անմիջապես կնկատեն, որ Ռինգո Սթարի փոխարեն նկարում բոլորովին այլ թմբկահար՝ Փիթ Բեստն է:

Ասում են, որ նույնիսկ այն ժամանակ նա անհամաձայնություններ ու կոնֆլիկտներ ուներ թիմի մյուս մասնակիցների հետ այն պատճառով, որ չէր ցանկանում «տեղավորվել» խմբի ընդհանուր ոճի մեջ: Մեկ տարի անց՝ 1962 թվականին Փիթը հեռացավ, և նրան փոխարինեց Ռինգոն:

2. Մի վայրկյան առաջ …

Նկարը արվել է Բիթլզի հայտինության գագաթնակետին: Նրանք շրջեցին Ամերիկայով և որոշեցին լողալ Ատլանտյան օվկիանոսում, բայց դա չստացվեց… գրեթե անմիջապես նրանց շրջապատեցին խենթ երկրպագուները:

3. Ընդունելություն թագուհու մոտ

1963 թվականին The Beatles-ը ելույթ ունեցավ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար՝ Լոնդոնում կայանալիք Royal Variety ամենամյա միջոցառմանը: Եզրափակիչ երգից առաջ Ջոն Լենոնը ասաց. «Մեր վերջին երգի համար ես քո օգնության կարիքն ունեմ: Նրանք, ովքեր նստած են «էժան» շարքերում՝ թափահարեք ձեռքերը, իսկ ովքեր «թանկ» շարքերում են՝ թափահարեք ադամանդները»: Իսկ այս լուսանկարն հենց այդ «ներկայացումից» է:

4. Abbey Road ալբոմի շապիկը

Երաժշտության պատմության մեջ ամենաճանաչված շապիկներից մեկը ստեղծվել է 1969 թվականին: Ավելի քան 50 տարի է անցել այն պահից, երբ չորս երաժիշտները ոտք դրեցին Abbey Road-ի հետիոտնային անցումին: Այս ընթացքում խորհրդանշական լուսանկարի հետ կապված ստեղծվել են բազմաթիվ հնարքներ և ծաղրերգություններ՝ Սիմփսոններից մինչև Red Hot Chili Peppers:

Այս նկարի ստեղծման պատմությունը, ի դեպ, ոչ պակաս լեգենդար է: Հանուն երաժիշտների ոստիկանությունը փակել է Abbey Road-ի մի հատվածը, որը նույնիսկ այդ ժամանակ Լոնդոնի ամենաաշխույժներից էր: Նկարահանումը տևեց ընդամենը 10 րոպե, այդ ընթացքում լուսանկարչին հաջողվեց լուսանկարել ընդամենը վեց կադր: Նրանցից մեկը մնաց պատմության մեջ:

5. Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի մեղրամիսը

Լենոնը տաղանդավոր երաժիշտ է և միլիոնավոր երկրպագուների կուռքը, Յոկոն ավանգարդիստ նկարչուհի է, և նրանք միասին 60-ականների խորհրդանիշն էին: 1968 թվականի ամռանը Ջոնը և Յոկոն սկսեցին միասին ապրել, և 1969 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան Ջիբրալթար թերակղզում: Ամուսիններն իրենց մեղրամիսն անցկացրեցին անկողնում՝ Ամստերդամի Hilton հյուրանոցում՝ սկսելով Վիետնամի պատերազմի դեմ հայտնի “In Bed for Peace” արշավը: Նրանք մեկ շաբաթ շարունակ իրենց սենյակ էին հրավիրում աշխարհի բոլոր անկյուններից ժամանած լրագրողներին և հարցազրույցներ տալիս, որոնցում կոչ էին անում դադարեցնել բոլոր պատերազմները: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց հայտնի կարգախոսը՝ “Make love, not war”:

6. Rolling Stone-ի ճակատագրական շապիկը

1980 թվականին լույս է տեսել Rolling Stone ամսագրի լեգենդար համարը, որի շապիկին հայտնվել է Յոկո Օնոն՝ Ջոն Լենոնի գրկում: Լուսանկարն արել է Էնի Լեյբովիցը՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ և հայտնի լուսանկարիչներից մեկը: «Ոչինչ չփորձեց. նա հանկարծ շրջվեց և գրկեց նրան, և դա շատ ուժեղ էր: Ջոնը ասաց. «Ես չեմ վախենում ցուցադրել իմ խոցելիությունը, մերկ լինել իմ կնոջ կողքին», – հետագայում հիշել է լուսանկարիչը: Այդ ճակատագրական օրը Լենոնը սպանվեց: Արյունահեղությունից մի քանի ժամ առաջ Լենոնից ինքնագիր վերցրած խենթ երկրպագուն իր մեջքին հինգ փամփուշտ է արձակել, որոնցից չորսը հասել են նպատակին ։ Լենոնը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: