20 հետաքրքիր փաստ Ֆրենկ Սինատրայի մասին
Դիտումներ՝ *
11:21 2022-03-10

1. ԱՄՆ-ում նա դարձավ նախորդ դարի ամենապոպուլյար երգիչը:

2. Նորածին Ֆրենկը կշռել է 6 կգ:

3. Սինատրայի կյանքի օրոք վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 150 մլն օրինակ:

4. Նա ունի իտալական արմատներ. նրա ծնողները ԱՄՆ են ներգաղթել հենց Իտալիայից:

5. Երգիչ լինելուց զատ, Սինատրան նաև դերասան էր: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:

6. Երբ նա 16 տարեկան էր, նրան դուրս են վռնդել դպրոցից:

7. Իր առաջին գումարները վաստակել է 13 տարեկանում՝ հավայան ուկուլելա (կիթառ) նվագելով:

8. Ֆրենկ Սինատրայի երաժշտական կարիերան ձգվել է 60 տարի:

9. Ֆրենկ Սինատրան ամուսնացել է դեռ 1939 թվականին, բայց այդ ամուսնությունը տևել է 11 տարի: Նա ամուսնացել է ընդամենը 4 անգամ: Նրա առաջին կինը մահացել է 2018 թվականին. նա 102 տարեկան էր:

10. Սինատրայի առաջին աշխատանքը եղել է բեռնակրությունը:

11. 30-ական թվականներին նա փոքրիկ սրճարանում աշխատում էր՝ որպես կոնֆերանսյե: Այնտեղ նա ընկերություն էր անում կույր դաշնակահարի հետ, ում հետ կիսում էր թեյավճարները:

12. Երբ 40-ականներին նա հասավ փառքի, սկսեց երկրպագուհիներից ստանալ ամսական 20 հազար նամակ:

13. Ֆրենկ Սինատրան կարճատև սիրավեպ է ունեցել Մերիլին Մոնրոյի հետ:

14. Նրա աղջիկը՝ Նենսին, դարձավ հայտնի երաժիշտ, բայց չկարողացավ հասնել այն բարձունքներին, ինչ հայրը:

15. Սինատրան ընկերություն է արել մի քանի ԱՄՆ նախագահների հետ, մասնավորապես՝ Քենեդիի և Ռուզվելտի:

John F. Kennedy, 1960
Shown from left: U.S. Senator John F. Kennedy, Frank Sinatra
NB: at the Democratic National Convention, Los Angeles, CA July 10

16. Ընկերական հարաբերությունները կապում էին նրան ԱՄՆ-ում գոյություն ունեցող խոշոր մաֆիոզ կլանների հետ:

17. Մինչև փառքի գագաթին հասնելը Սինատրան ցմահ պայմանագիր էր կնքել Թոմաս Դորսիի հետ, ըստ որի՝ պետք է շահույթի 50 տոկոսը տար նրան: Հետագայում Սինատրան ցանկանում էր լուծարել այդ պայմանագիրը, սակայն չուներ այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, հետագայում Դորսին ինքը լուծարեց պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ, գործին էր խառնվել մաֆիան:

18. Ամբողջ կյանքի ընթացքում Սինատրան սիրել է խմել: Բայց կտրուկ բացասական է վերաբերվել թմրամիջոցներին:

19. Մահվանից մեկ տարի առաջ Սինատրան ստացել է ԱՄՆ բարձրագույն պարգևը՝ Կոնգրեսի ոսկե մեդալը:

20. Իր ամբողջ կյանքի ընթացքում Սինատրան ակտիվ պայքարել է ռասիզմի դեմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am