«Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ արվեստագետները՝ գողանում», – Պաբլո Պիկասոյի այս խոսքերը շատ ճշգրիտ, թեև մի փոքր չափազանցված, նկարագրում են արվեստի աշխարհի բոլոր կրկնօրինակումները: Երաժիշտները հիթեր են ստեղծում՝ վերաիմաստավորելով հին կոմպոզիցիաները, ռեժիսորներն էլ, որպես կինոարդյունաբերության արտիստներ, հաճախ ոգեշնչում են փնտրում լեգենդար նկարիչների գործերում: Լարս ֆոն Թրիերը, Քվենտին Տարանտինոն, Ալֆրեդ Հիչքոկը և նույնիսկ Անդրեյ Տարկովսկին աննկատ …