Ֆրանսիայի հարավում աղբակույտի մեջ հայտնաբերվել է Մատիսի նկարը
Դիտումներ՝ *
18:55 2022-02-22

Ֆրանսիայի հարավ-արևելքում աղբակույտի մեջ հայտնաբերվել է ֆովիստ նկարիչ Անրի Մատիսի անհայտ նկարը, հայտնում է BFMTV-ն։

Գնահատող-աճուրդավար Ժենիֆեր Պրեմպիե-Ռոլանը պատմել է, որ նկարը գտել է Վար դեպարտամենտի տներից մեկում խնամակալության ձևակերպման ընթացակարգի ընթացքում գույքի զննման ժամանակ: Ըստ նրա՝ խոսքը կանացի դիմանկարի մասին է։ Այն ստվարաթղթե տուփի մեջ է եղել, որն ընկած է եղել աղբի կույտի մեջ։ Նկարի վրա առկա է Մատիսի ստորագրությունը։

Սա արդեն մեկուկես տարվա ընթացքում գնահատողի կողմից այդ տարածաշրջանում հայտնաբերված Մատիսի երկրորդ աշխատանքն է։ Ավելի վաղ նրա ձեռքն էր ընկել Հելեն Մերսիեի հայտնի դիմանկարի էսքիզը։ Այս ստեղծագործության գտնվելու վայրն անհայտ էր 1948 թվականից։ Ինչպես պարզվել է, գծանկարը պահվել է Մանոսկ կոմունայի բնակչուհու պահարանում։

2021 թվականի մայիսի վերջին այս էսքիզն աճուրդում վաճառվել է 220 հազար եվրոյով։