Չինացի գիտնականների խումբը ստեղծել է բակտերիաների շտամ՝ Clostridium thermocellum (կամ C. thermocellum) անվամբ, բիոքայքայման մեթոդով նրանց հաջողվել է բակտերիաների օգնությամբ քայքայել պլաստիկե շիշը: Փորձագետները հույս ունեն, որ հետագայում այս մեթոդի օգնությամբ կկարողանան վերամշակել հագուստը, միանգամյա օգտագործման պլաստմասե իրերն ու տարաները: Նոր բակտերիաների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ակտիվ վերարտադրվում են տաք և անթթվածնային միջավայրում: …