Գիտնականներին հաջողվել է բակտերիաների գգնությամբ քայքայել պլաստիկե շիշը
Դիտումներ՝ *
12:55 2022-01-05

Չինացի գիտնականների խումբը  ստեղծել է բակտերիաների շտամ՝ Clostridium thermocellum (կամ C. thermocellum) անվամբ, բիոքայքայման մեթոդով նրանց հաջողվել է բակտերիաների օգնությամբ քայքայել պլաստիկե շիշը:

Փորձագետները հույս ունեն, որ հետագայում այս մեթոդի օգնությամբ կկարողանան վերամշակել հագուստը, միանգամյա օգտագործման պլաստմասե իրերն ու տարաները:

Նոր բակտերիաների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք ակտիվ վերարտադրվում են տաք և անթթվածնային միջավայրում: Բացի պլաստիկից, C. thermocellum-ը կարող է «կլանել» նաև բուսական մանրաթելերը:

Ջերմակայուն միկրոբներն ավելի արագ են ոչնչացնում պոլիէթիլեն տերեֆտալատը: Գիտնականների խմբին հաջողվել է ստանալ այնպիսի միկրոբներ, որոնց կենսագործունեությունն ակտիվանում է  60°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչն էլ իդեալական ջերմաստիճան է համարվում պոլիէթիլեն տերեֆտալատի (ՊԷՏ) քայքայման համար: Բնության մեջ, ի դեպ, C. thermocellum-ը հայտնաբերվել է տերևների և պարարտանյութերի կույտերում: