ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղի կանանց պատվաստումն ազդում պտղի վրա
13:35 2022-02-14

Մաքքաբիի Առողջապահության ապահովագրության հիմնադրամի հետազոտությունների և նորարարությունների ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի պատվաստանյութն ազդում երեխայի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։ Հետազոտողները համեմատություններ են կատարել այնպիսի ցուցանիշների միջև, ինչպիսիք են նորածինների քաշը, հոսպիտալացումները, ծննդյան արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առնվել նաև մոր տարիքը, …

Գիտնականները ստեղծել են պղպջակ, որն «Ապրել» է 465 օր
19:15 2022-02-11

Լիլի համալսարանի (Ֆրանսիա) ֆիզիկոսների թիմը ստեղծել է պղպջակ, որն իր ձևը պահպանել է ռեկորդային 465 օր: Գիտնականները օճառի պղպջակը ստեղծել են գլիցերինի հավելումով։ Ինչպես վստահեցնում են նրանք, այս փորձը կարող է նաև գործնական կիրառություն ունենալ․ դրա հիմքով հնարավոր կլինի ստեղծել նոր նյութեր, որոնք կօգտագործվեն կյանքի տարբեր ոլորտներում՝ բժշկությունից մինչև սպառողական ապրանքներ։ «Պղպջակների ջրային թաղանթը միկրոմասնիկներով …

25 տարի NASA-ում. Վլադիմիր Հայրապետյանը՝ Հայաստանը գիտական կենտրոն դարձնելու ծրագրի մասին
14:37 2022-02-11

Նա ուներ երկու երազանք՝ աշխատել ականավոր աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ և դառնալ աշխարհի ամենահեղինակավոր գիտական կառույցներից մեկի՝ NASA-ի թիմի անդամ։ Վլադիմիր Հայրապետյանի երկու երազանքներն էլ իրականացել են։ Հայ աստղաֆիզիկոսն արդեն 25 տարի NASA-ի՝ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակից է, նաև դասավանդում է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում։ Հայրապետյանը ծնվել է Բաքվում, …

«Ապագան հենց այնպես չի լինում». Մարկ Ցուկերբերգի կանխատեսումները 2022թ. համար
11:29 2022-02-11

Meta-ի ղեկավար, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը 2022 թվականը պատկերացնում է՝ որպես մետատիեզերքի և արհեստական ​​ինտելեկտի հետ մարդկանց համագործակցության նոր դարաշրջանի սկիզբ։ Առաջին քայլերը դեպի մետատիեզերք 2021 թվականի ամռանը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասաց, որ աշխատում է մետավերսի վրա, որը թույլ կտա ֆիզիկապես զգալ այլ մարդկանց ներկայությունը տիեզերքում։ Այն նախատեսված կլինի վիրտուալ իրականության ականջակալների, շարժական …

Ինչպես գերմանացի հրաշամանուկին հասանելի դարձան Tesla մեքենաները
16:43 2022-02-10

19-ամյա հաքերն ու անվտանգության հետազոտողը խոցելիություններ է հայտնաբերել Tesla-ի մեքենաների կառավարման երրորդ կողմի հավելվածում: Նա կարող էր բացել դռներն ու պատուհանները, միացնել երաժշտությունն ու ահազանգերը և առանց բանալու մեքենաները գործարկել։ Դեյվիդ Կոլոմբոն 19-ամյա տղա է Բավարիայից։ 15 տարեկանում նա թողել է դպրոցը՝  դասերին շաբաթական երկու անգամ հաճախելու թույլտվությամբ, որպեսզի ավելի շատ կենտրոնանա կիբերանվտանգության վրա: Colombo …
Ամենաընթերցված