IT

Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
15:45 2023-05-26

Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությանը թույլ է տվել կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա: Այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերությունը հայտնել է իր Twitter-յան էջում: «Մենք ուրախ ենք հայտնել, որ ստացել ենք FDA-ի հավանությունը՝ սկսելու մեր առաջին կլինիկական հետազոտությունը մարդկանց վրա: Սա Neuralink-ի թիմի անհավատալի …

Մեկ շաբաթում`18 մլրդ դոլար. Google-ն առաջ անցավ արհեստական բանականությամբ
19:12 2023-05-19

Google-ի հիմնադիրներն անցյալ շաբաթ ավելացրել են իրենց կարողությունը 18 մլրդ դոլարով։ Աճը պայմանավորված է արհեստական բանականության տեխնոլոգիաների հանրաճանաչությամբ. ընկերությունը հայտարարել է որոնողական համակարգում և այլ ծառայություններում նոր հնարավորությունների ներդրման մասին։ Լարի Փեյջի կարողությունը այս շաբաթ ավելացել է 9,4 մլրդ դոլարով՝ կազմելով 106,9 մլրդ դոլար, մինչդեռ Սերգեյ Բրինը հարստացել է 8,9 մլրդ դոլարով՝ շաբաթը փակելով 102,1 …

Hublot-ը թողարկել է Nespresso պարկուճներից պատրաստված ժամացույց
11:20 2023-05-14

Շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող Hublot-ը Nespresso-ի հետ համատեղ ներկայացրել է բրենդի օգտագործված սուրճի պարկուճներից պատրաստված ժամացույց: Այս մասին հայտնում է WWD-ն։ Big Bang Unico Nespresso Origin մեխանիկական ժամացույցը թողարկվել է վառ կանաչ գույնով: «Մեխանիկական ժամացույցն աշխարհի ամենակայուն արտադրանքն է, գուցե այն պատճառով, որ այն հավերժ է գործում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք խոսելու էկոլոգիայի, …

Apple watchOS-ը նոր ինտերֆեյս կստանա. ի՞նչ հնարավորություններ կունենա այն
15:12 2023-05-02

Apple ընկերությունը մտադիր է լրջորեն վերանայել և կատարելագործել watchOS 10-ը՝ խելացի ժամացույցների ծրագրակազմը: Ինչպես նշում է Bloomberg-ը, վիջեթները կրկին կդառնան սարքի կարևոր մասը։ Բացի դրանից, Apple-ն աշխատում է նաև առողջությանը հետևելու նոր ֆունկցիաների վրա։ 2015-ին Apple Watch-ի ինտերֆեյսը հիմնված էր չորս հիմնական տարրերի վրա՝ ցիֆերբլատ, Glances վիջեթներ, հիմնական էկրան և արագ հասանելիություն տարածքին, որտեղ առավել …

Google-ի առաջին ծալովի սմարթֆոնը՝ Pixel Fold-ը, վաճառքի կհանվի հունիսին
14:56 2023-04-25

Google-ն իր առաջին ծալովի սմարթֆոնը կթողարկի 2023 թվականի հունիսին։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ապրանքանիշի ներքին հաղորդակցությանը։ Pixel Fold սմարթֆոնի առաջին ցուցադրությունը, որը կրում է «Felix» ծածկագիրը, տեղի կունենա մայիսի 10-ին նախատեսված Google I/O ամենամյա համաժողովում։ Ըստ լուրերի՝ գաջեթը կստանա «շուկայի ամենադիմացկուն ծալովի մեխանիզմը»։ Դրա գնահատված գինը կկազմի 1700 դոլար, որը կմրցի Samsung-ի Galaxy …
Ամենաընթերցված