Բաղադրիչներ
1. Խոզի ազդր – 1 հատ
2. Նարինջ – 2 հատ
3. Դափնու տերև – 3 հատ
4. Նարնջի ջեմ – 5 ճ/գ
5. Եղեգնաշաքար – 4 ճ/գ
6. Դիժոնյան մանանեխ – 2 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Սև հատիկավոր պղպեղ – 10 հատ
9. Մեխակ – 40 հատ
Պատրաստման եղանակը
1. Խոզի ազդրը՝ առանց կաշին հեռացնելու, լավ լվանալ: Դնել թասի մեջ, վրան սառը ջուր լցնել, թողնել 1 ժամ:
2. Ազդրը տեղափոխել խորը կաթսայի մեջ: Վրան աղ և սև աղացած պղպեղ քսել: Նարնջից հեռացնել կեղևը, հյութը քամել: Լցնել կաթսայի մեջ: Ավելացնել հատիկ սև պղպեղը և դափնու տերևը:
Ծածկել փայլաթիթեղով և 160 աստիճան տաքացրած ջեռոցում եփել մոտ 2 ժամ:
3. Դրանից հետո ազդրը դնել սեղանին, հեռացնել կաշին, ճարպը թողնել:
4. Սուր դանակով ճարպի վրա խորանարդներ ձևավորել, յուրաքանչյուր խորանարդի մեջ մեխակ տեղադրել:
5. Պատրաստել ջնարակը: Դրա համար ջեմը, շաքարը և մանանեխը տաքացնել միջին կրակի վրա, մինչև միասեռ զանգված ստանալը:
6. Բոլոր կողմերից ազդրը պատել ջնարակով:
7. Դնել կաղապարի մեջ և ևս 40 րոպե դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ ժամանակ առ ժամանակ ջնարակ քսելով ազդրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am