Սննդաբան Անդրեյ Զոլոտարևը խորհուրդ է տալիս ձմռանը չխմել ըմպելիքներ, որոնք պարունակում են մեղր։ Այս մասին նա հայտարարել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Փորձագետը մեղրն անվանել է ամենավտանգավոր մթերքը ցուրտ եղանակին։ Դա պայմանավորված է մեղրի տաքացնող հատկություններով, որոնք նպաստում են քրտնարտադրության ավելացմանը:
Մասնագետի խոսքով՝ ձմեռային զբոսանքից առաջ մեղր օգտագործելը կարող է դառնալ մրսածության պատճառ:
Ընդհանրապես, սննդաբանը խորհուրդ է տալիս ձմռանը սննդակարգից հեռացնել ջերմացնող ազդեցություն ունեցող բոլոր մթերքները։
«Ամռանը միանշանակ ավելի լավ է տաք թեյ խմել, իսկ ձմռանը՝ սենյակային ջերմաստիճանի ըմպելիքներ: Ցուրտ եղանակին պաղպաղակ ուտել նույնպես չարժե, թեև ոմանք կարծում են, որ դա հրաշալի է: Սննդի, մարդու և շրջակա միջավայրի միջև ջերմաստիճանի ցանկացած տարբերություն, ցավոք սրտի, օրգանիզմի կողմից բավականին ակտիվ ռեակցիա են առաջացնում: Սա միշտ չէ, որ օգտակար է»,- ասել է Զոլոտարևը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am