Ինչի՞ վրա է Կիանու Ռիվզը ծախսել «Մատրիցա» ֆիլմի համար իր եկամուտի 70%-ը. դա տևել է մի քանի րոպե
Դիտումներ՝ *
11:51 2022-04-18

Կիանու Ռիվզը «Մատրիցա» ֆիլմի իր հասույթի հսկայական մասը նվիրաբերել է քաղցկեղի հետազոտությանը: Եվ դա պարզ է դարձել միայն քսան տարի անց: Հաղորդվում է, որ հոլիվուդյան դերասանը 1999 թվականին գիտաֆանտաստիկ ֆիլմում նկարահանվելու համար կանխավճար է ստացել 10 միլիոն դոլար, այնուհետև ստացել է ևս 35 միլիոն դոլար, երբ ֆիլմը դարձել է կինովարձույթի բլոքբաստեր:

Ըստ Lad Bible-ի՝ դերասանն իր հասույթի 70%-ը՝ 31,5 միլիոն դոլար, նվիրաբերել է լեյկեմիայի հետազոտմանը: Այս հիվանդությունը հատկապես կարևոր է Ռիվզի համար, քանի որ նրա կրտսեր քույր Քիմն այդ ժամանակ ութ տարի պայքարում էր սարսափելի հիվանդության դեմ։ Ռիվզի քրոջն արյան քաղցկեղ ախտորոշեցին 1991 թվականին և տասը տարի պայքարից հետո միայն 2001 թվականին սկսվեց ռեմիսիան: Կիանուն երկար տարիներ շարունակել է գումար նվիրաբերել հետազոտության համար, իսկ Քիմի ապաքինվելուց հետո նույնիսկ գաղտնի ստեղծել է իր սեփական հիմնադրամը՝ քաղցկեղի դեմ պայքարելու և մանկական հիվանդանոցներին օգնելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված