Բաղադրիչներ
1. Եգիպտացորենի ալյուր – 120 գ
2. Ցորենի ալյուր – 120 գ
3. Կարագ – 115 գ
4. Ձու – 1 հատ
5. Չիլի պղպեղ – 1 հատ
6. Հալապենյո պղպեղ – 2 հատ
7. Թան – 240 գ
8. Փխրեցուցիչ – 1 թ/գ
9. Շաքարավազ – 70 գ
10. Մաասդամ պանիր – 100 գ
11. Աղ – 0.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Չիլի պղպեղը մանրացնել:
2. Հալապենյոն շատ մանր կտրատել:
3. Եգիպտացորենի և ցորենի ալյուրները, փխրեցուցիչը և աղը մաղել:
4. Ձուն հարել շաքարավազի և հալեցրած կարագի հետ: Ավելացնել թանը և նորից լավ խառնել:
5. Խառնել բոլոր բաղադրիչները և միասեռ խմոր հունցել: Ավելացնել պղպեղները, մանր քերիչով քերած պանիրը, խառնել:
6. Խմորը տեղադրել քառակուսի կաղապարի մեջ:
7. Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե: Հանել կաղապարից, սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am