1. Մեկ անգամ ԱՄՆ նախագահ Լինթոն Ջոնսոնը Հռոմի պապի հետ փոխանակվել է նվերներով՝ նվիրելով նրան իր կիսանդրին, իսկ Պապն իր հերթին՝ նվիրել է 15-րդ դարի նկար:
2. Զարմանալի է, բայց կաթոլիկ եկեղեցու գլուխ կարող է դառնալ ոչ միայն կարդինալը կամ հոգևորականը, այլ նաև յուրաքանչյուր մկրտված տղամարդ: Իհարկե, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1378 թվականին:
3. Գրիգորի 4-րդը սև կատուներին համարել է սատանայի մարմնավորում: Սա էլ հանգեցրել է այդ կենդանիների զանգվածային սպանություններին:
4. 2000 թվականին Հռոմի պապը պաշտոնապես ճանաչել է պոկեմոններին, որպեսզի ազատվի այն խոսակցություններից, որ դրանք «սատանայի ստեղծածն են»:
5. Միակ պապը, ով մի քանի անգամ եղել է Հռոմի պապ և ի վերջո վաճառել է պապությունը, եղել է Բենեդիկտոս 4-րդը:
6. Ոմանք ցանկացել են, որպեսզի Կլիմենտ պապն արգելի սուրճը, բայց փորձելով այն, Պապն ասել է, որ մեղք կլիներ չխմել նման ըմպելիքը:
7. Նացիստական ներխուժման ժամանակ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը կրթություն է ստացել ստորգետնյա համալսարանում:
8. Պիոս 7-րդ պապին քննադատել են այն բանի համար, որ նա ելույթ չի ունեցել Հիտլերի դեմ, բայց չնայած դրան, վերջինս փրկել է միլիոնավոր հրեաների:
9. Պիոս 7-րդ պապը 1951 թվականին հայտարարել է, որ Մեծ պայթյունը համատեղելի է կաթոլիկության հետ:
10. Լուսնի վրա վայրէջքն առաջինը տեսել է Պողոս 6-րդ պապը՝ Վատիկանի աստղադիտարանում:
11. Հռոմի պապը 1537 թվականին հայտարարել է, որ չի կարելի ստրկացնել հնդկացիներին, և նրանք հանդիսանում են «հոգի ունեցող բնիկ ամերիկացիներ»:
12. 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցին պնդում է, որ Հռոմի պապ է դառնալու հակաքրիստոսը:
13. Եթե հոգևորականը խախտում է խոստովանության գաղտնիությունը, ապա նրան հեռացնում են, և նա կարող է վերադառնալ ծառայության միայն Պապի թույլտվությամբ:
14. Լինում է այնպես, որ Պապը կարդինալ է նշանակում՝ դրա մասին չասելով ոչ մեկին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am