Բաղադրիչներ
1. Մաղադանոս – 30 գ
2. Սոխ – 20 գ
3. Սխտոր – 2 պճեղ
4. Դիժոնյան մանանեխ – 2 թ/գ
5. Խնձորի քացախ – 2 ճ/գ
6. Շագանակագույն շաքարավազ – 1.5 թ/գ
7. Ձիթայուղ – 50 մլ
8. Աղ, սև պղպեղ
9. Չիլի պղպեղ – (թարմ)
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել շաքարավազը և քացախը:
2. Կանաչին, սոխը և սխտորը մանր կտրատել:
3. Սոխն ու սխտորն ավելացնել շաքարավազային զանգվածին:
4. Չիլին մաքրել սերմերից և մանրացնել:
5. Ստացված զանգվածին ավելացնել չիլի պղպեղը և մանանեխը, կանաչին, համեմել աղով և պղպեղով: Լցնել ձիթայուղը: Լավ խառնել: Սոուսը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am