Բաղադրիչներ
1. Կաղամար – 6 հատ
2. Շամպինիոն – 300 գ
3. Պանիր – 100 գ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Մաղադանոս – 2 ճյուղ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
8. Սև աղացած պղպեղ
9. Լայմ – 1 հատ
10. Աղ
11. Կանաչի
Պատրաստման եղանակը
1. Մաղադանոսը լվանալ, սոխը և սխտորը մաքրել, մանրացնել: Սունկը խորանարդաձև կտրատել, պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
2. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, սոխն ու սխտորը տապակել, ավելացնել սունկը և խառնելով տապակել 7 րոպե:
3. Սունկը մի փոքր սառեցնել, խառնել մաղադանոսի և պանրի հետ, աղ և պղպեղ ցանել:
4. Ստացված զանգվածով լցնել կաղամարները և տապակել նույն տապակի մեջ մոտ 15 րոպե:
5. Մատուցել լայմի և կանաչու հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am