Չորեքշաբթի, Ապրիլ 6 16:12, 2022 | Vnews Life » Թաց ապակի և մաքուր դեմք. այս գարնան դիմահարդարման 5 հիմնական միտումներըԹաց ապակի և մաքուր դեմք. այս գարնան դիմահարդարման 5 հիմնական միտումները 4Հեղինակ՝ Նաիրա Պողոսյան
Վերագործարկենք գարնանային դիմահարդարման հմտությունները և սովորենք հետևել գեղեցկության ոլորտում նորաձևության նոր միտումներին:
Գարունը գրեթե հասել է իր գագաթնակետին, բայց գարնանային տրամադրություն այդպես էլ դեռ չկա։ Ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Արտաքին տեսքի վերանայումը կյանքը նորովի սկսելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, նույնիսկ, եթե ոչ գլոբալ առումով. բոլորը գիտեն, թե ինչպես են հաջողված փոփոխություններն օգնում ոգևորվել: Այժմ ժամանակն է վերանայել կոսմետիկայի պայուսակի պարունակությունը։ Եթե պատրաստ չեք մազերը կտրել կամ գունաթափել հոնքերը, խորհուրդ ենք տալիս սկսել փոքրից՝ դիմահարդարումից։ Ներկայացնում ենք, թե գեղեցկության ոլորտում ինչ միտումներ կարող են օգնել թարմացնել ձեր կերպարը՝ չստիպելով հուսահատ միջոցներ ձեռնարկել:
1. 1990-ականների շուրթեր
Թվում է, թե 90-ականների և զրոների՝ 2000-ակաների միտումը մեզ հետ դեռ երկար կմնա։ Եվ եթե նախկինում այն շոշափում էր միայն հագուստն ու սանրվածքը, ապա այժմ համարձակ շրջվել է նվաճելու գեղեցկության գագաթները։ Գարնանային ամենաթեժ թրենդներից մեկն անկասկած դարձել է, այսպես կոչված՝ «1990-ականների շուրթերը»: Այս դիմահարդարման էությունն այն է, որ մատիտի և շրթներկի օգնությամբ ստեղծում ենք բաց շագանակագույն գրադիենտ, որն իջնում է դեպի շրթունքի ներսը։ Այսօր այս դիմահարդարման շատ տարբերակներ կան՝ ինչ-որ մեկը կենտրոնանում է վառ ուրվագծի վրա, մեկ ուրիշը՝ հյութալի շրթունքի միջնամասի:
Ամենահաջող օրինակներից մեկը Զոյա Կրավիցի վերջին էլիտար ելքն է. գեղեցկուհու շրթունքների եզրերն ընդգծված էին նուդ-շագանակագույն մատիտով, իսկ դեպի կենտրոն նուրբ վարդագույն շրթներկ էր քսված։ Այս դիմահարդարումը հարմար է ցանկացած օր՝ և՛ աշխատանքային, և՛ հանդիսավոր:
2. «Թաց ապակու» էֆեկտ
Շուրթերի փայլերն ակտիվ փոխարինում են մեր դիմահարդարման պայուսակի սովորական հարդարանքին՝ փայլատ շրթներկերին: Այո՛, այո՛, որքան էլ տխրեք, որ մի կողմ եք դնում սիրելի թավշյա ֆավորիտները, ժամանակն է առաջ գնալ։ Այս «համեղ» թրենդն, ի դեպ, նույնպես գալիս է 2000-ականներից. մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Փերիս Հիլթոնը և այնժամանակների մյուս it-girls-ները գրեթե յուրաքանչյուր 5 րոպեն մեկ ողողում էին իրենց շուրթերը փայլուն վարդագույն հեղուկով։
Այդ միտումը վերադարձավ: Այսօր կրկին տարածված են շուրթերի փայլերը և հատկապես թափանցիկները՝ թաց ապակու էֆեկտով։ Նման միջոցները վիզուալ «խաբեություն» են ստեղծում. չորանալիս թվում է, թե մեր շուրթերը գտնվում են բարակ ապակե պատյանի հետևում, որն անընդհատ առկայծում և փայլում է արևի տակ: Գարնան համար կատարյալ բյութի-հնարք:
3. Վառ դետալներ
Վառ դիմահարդարման սիրահարների համար նույնպես ինչ-որ բան կա։ Ավարտվեց Euphoria-ի երկրորդ եթերաշրջանը, ինչը նշանակում է, որ թթու-գլիտերային դիմահարդարման սիրահարները պետք է մի քիչ հապաղեն։ Այս սեզոնին փորձեք խաղալ մանր դետալներով. օրինակ՝ ձեր դիմահարդարումը համապատասխանեցրեք հանդերձանքի գույնին կամ հակառակը: Փորձեք կենտրոնանալ մեկ բանի վրա՝ շուրթերի կամ աչքերի։ Իրականում դա նույնիսկ ավելի տպավորիչ է երևում:
4. Դիմահարդարում առանց դիմահարդարման
Պայծառության հետ մեկտեղ թափ է հավաքում բնական երևալու նորաձևությունը։ Դա նորաձև է, ինչպես միշտ՝ ծայրահեղությունից ծայրահեղություն: Մեր հաջորդ խորհուրդը հատկապես նրանց համար է, ովքեր չեն սիրում հավակնոտություն դիմահարդարման մեջ և մշտապես ընտրում են նուդը: Ինչպես ասում են՝ բացե՛ք ձեր կարմրաթուշ դեմքը, տիկնայք։ Չկա ավելի բնական և գարնանային բան, քան նուրբ կամ, ընդհակառակը, հյութալի ու վառ կարմրությունն առանց հարդարման մաքուր դեմքին։ Հենց այս կարգախոսն է առաջնորդում շատ դիմահարդարների, որոնք իրենց կերպարները ստեղծում են natural ոճով: Եթե մեր ձեր սիրտը սեղմվեց այս հորդորից, ապա համարձակ զինվեք ձեր սիրելի կարմրությամբ և տոնային կրեմով: Զարմանալի է, բայց փաստ․ նման գեղեցիկ դիմահարդարման համար այլ բան պետք չի լինի։ Հակիրճությունը տաղանդի քույրն է:
5. Թեթև «ծուխ»
Վերջին մի քանի սեզոնների ընթացքում կուտյուրեներն իրենց շոուներում ակտիվ գովազդում են «սմոքի» դիմահարդարումը։ Շատ կարևոր կետ՝ այդ սմոքին չպետք է շփոթել դասական ծխի հետ։ Այս դիմահարդարման նրբությունն այն է, որ շագանակագույն կամ ցանկացած այլ մուգ ստվերաներկերը կոպերն «անփույթ» են ներկում կամ մի փոքր հեռու, իսկ երբեմն գեղեցկության գուրուներն ավելի հեռուն են գնում և հասնում նույնիսկ աչքերի տակի հատվածին:
Լիլի Ջեյմսը դարձել է կատարյալ «ծխային» հարդարման օրինակ՝ դիմահարդարն արել է հնարավորը։ Դասական քնքուշ Լիլիից ոչինչ չմնաց՝ անգլիական վարդի փոխարեն ստացվեց հին եգիպտական թագուհու անբռնազբոսիկ ու համարձակ լուք։ Մի՛ վախեցեք փորձարկումներից: