Բաղադրիչներ
1. Դդմիկ – 3 կգ
2. Գազար – 500 գ
3. Քաղցր պղպեղ – 500 գ
4. Սխտոր – 5 հատ
5. Լոլիկ – 1.5 կգ
6. Կարմիր աղացած պղպեղ – 2.5 ճ/գ
7. Շաքարավազ – 100 գ
8. Աղ – 2 ճ/գ
9. Բուսայուղ – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկն աղալ մսաղացով: Դդմիկները մաքրել, նույնպես աղալ: Հաջորդն աղալ քաղցր պղպեղը, դրանից հետո՝ գազարը: Սխտորը ճզմել:
2. Ամբողջ աղացած բանջարեղենը լցնել թասի մեջ: Ավելացնել աղ-շաքարավազ և բուսայուղ:
3. Դդմիկային աջիկան եփել միջին կրակի վրա 40 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել: Դրանից հետո ավելացնել կարմիր աղացած պղպեղը և եփել ևս 10 րոպե:
4. Աջիկան լցնել ստերիլիզացված տաք բանկաների մեջ, շրջել և փաթաթել ամբողջ գիշեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am