Բաղադրիչներ
1. Հավի ֆարշ – 250-300 գ
2. Հալած պանիր – 150 գ
3.Կարտոֆիլ – 250 գ
4. Սոխ – 70 գ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Տոմատի սոուս – 2-3 ճ/գ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
8. Աղ, սև պղպեղ
9. Թարմ սամիթ
10. Ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
1. Սոխը և սխտորը խորանարդաձև մանր կտրատել:
2. Կարտոֆիլը նույնպես խորանարդաձև կտրատել:
3. Կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, սոխն ու սխտորը տապակել, մոտ 3-4 րոպե:
4. Ավելացնել հավի ֆարշը:
5. Տապակել ֆարշը և սոխը 5-7 րոպե:
6. Ավելացնել տոմատի սոուսը:
7. Հետո ավելացնել կարտոֆիլը, ջուր լցնել, հասցնել եռման և եփել 15-20 րոպե:
8. Ավելացնել հալած պանիրը, աղ և սև պղպեղ ցանել, խառնել:
9. Եփել ապուրը ևս 5-7 րոպե:
10. Պատրաստի ապուրը լցնել ափսեների մեջ, զարդարել սամիթով, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am