Թռչնամիսը՝ պատրաստված սկանդինավյան ձևով
Դիտումներ՝ *
13:55 2022-07-02

Բաղադրիչներ

1. Թռչնամիս – 500 գ

2. Կարտոֆիլ – 3-4 հատ

3. Մայոնեզ – 4 ճ/գ

4. Լոլիկի սոուս – 3 ճ/գ

5. Գազար – 2-3 հատ

6. Մանանեխ – 2 թ/գ

7. Ջուր – 1-1.5 բաժակ

8. Սոխ – 1 հատ

9. Սամիթ

10. Աղ, սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը և թռչնամիսը խորանարդաձև կտրատել, իսկ սոխը՝ օղակաձև: Գազարն անցկացնել մանր քերիչով: Բաղադրիչները լցնել խորը թասի մեջ, լավ խառնել, աղ և պղպեղ ցանել:

2. Ստացված խառնուրդը լցնել կավե փոքրիկ կճուճների մեջ, ջրով բացել տոմատի սոուսը, մայոնեզը, մանանեխը, լավ խառնել, հետո լցնել մսի վրա:

3. Կճուճները դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 1 ժամ:

4. Սկանդինավյան ձևով պատրաստված թռչնամիսը մատուցել տաք վիճակում՝ զարդարելով սամիթի ճյուղերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am

Ամենաընթերցված