Բաղադրիչներ
1. Նարնջի հյութ – 200 մլ
2. Նարինջ – 1 հատ
3. Սպիտակաձավար – 200 գ
4. Շաքարավազ – 200 գ
5. Ալյուր – 200 գ
6. Փխրեցուցիչ – 2 գ
7. Բուսայուղ – 100 մլ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ լցնել նարնջի հյութը, ավելացնել սպիտակաձավարը:
2. Խառնել և թողնել 15-20 րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռչի:
3. Սպիտակաձավարի ուռչելուց հետո ավելացնել մանր քերած նարնջի կեղևը և շաքարավազը: Խառնել և թողնել մոտ 5 րոպե:
4. Ավելացնել բուսայուղը:
5. Ավելացնել նաև փխրեցուցիչը և մաս-մաս՝ ալյուրը:
6. Կաղապարը յուղապատել և սպիտակաձավար շաղ տալ: Լցնել խմորը և հարթեցնել:
7. Պիրոգը թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե:
8. Թողնել մոտ 15 րոպե, որ սառչի, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am