Բաղադրիչներ
1. Սպագետի – 100 գ
2. Ծովային կոկտեյլ – 200 գ
3. Շամպինիոն – 150 գ
4. Սերուցք – 80 մլ
5. Սխտոր – 1-2 պճեղ
6. Աղ, սև պղպեղ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ 1 լ ջուր եռացնել, աղ ցանել: Սպագետին լցնել եռացող ջրի մեջ և եփել 7-9 րոպե: Ջուրը թափել:
2. Սունկը բարակ շերտատել:
3. Տապակի մեջ մի փոքր բուսայուղ տաքացնել, լցնել սունկը և տապակել բարձր կրակի վրա 4-5 րոպե, ավելացնել ծովամթերքը, խառնել:
4. Սունկը և ծովամթերքը տապակել ևս 3 րոպե: Սխտորը մանր կտրատել և ավելացնել տապակի մեջ: Տապակել ևս 30 վայրկյան:
5. Տապակի մեջ լցնել սերուցքը, աղ և պղպեղ ցանել:
6. Սունկը և ծովամթերքը շոգեխաշել միջին կրակի վրա 2-3 րոպե:
7. Հետո ավելացնել սպագետին, խառնել և թողնել ևս մեկ րոպե: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am