Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 200 գ
3. Բուսայուղ – 200 մլ
4. Ձվային լիկյոր – 150 մլ
5. Ալյուր – 150 գ
6. Փխրեցուցիչ – 10 գ
7. Կակաո – 2 ճ/գ
8. Կաթ – 2 ճ/գ
9. Ընկույզ – 50 գ
10. Ռոմ – 2 ճ/գ
11. Փուդինգ – 1 տուփ
Պատրաստման եղանակը
1. Կաղապարը յուղապատել և դնել սառը տեղում: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան:
2. Ձուն հարել շաքարավազի հետ: Ավելացնել բուսայուղը և 125 մլ լիկյոր: Խառնել:
3. Ալյուրը խառնել փխրեցուցչի հետ և ավելացնել ձվային զանգվածին:
4. Պետք է ստացվի մոտ 900 գ ջրիկ խմոր: Այն պետք է բաժանել 3 մասի՝ տեղափոխելով այլ թասերի մեջ:
5. Առաջինին ավելացնել կակաո և կաթ, հարել:
6. Երկրորդին ավելացնել ընկույզ և ռոմ, հարել:
7. Երրորդին ավելացնել չոր փոշի փուդինգ և 2 ճ/գ լիկյոր: Հարել:
8. Զգուշությամբ շրջանաձև հերթով լցնել կաղապարի մեջ. Սկզբում՝ շոկոլադայինը, հետո՝ ընկուզայինը, և վերջում՝ լիկյորը:
9. Թխել 45 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am