Զամբյուղ-պայուսակը, ինչպես դասական տրենչը, սև բալետկաները և սանդալները, ամեն սեզոն վերադառնում են փարիզուհիների զգեստապահարան: Ջեյն Բիրկինի սիրելի աքսեսուարը ամեն տարի վերաիմաստավորվում է. ավելանում են նոր դետալներ:
Չնայած նորամուծություններին, ամենահարմարը զամբյուղ-պայուսակի դասական տարբերակն է: Այն կերպարը դարձնում է ավելի ռոմանտիկ՝ արթնացնելով ամառային անհոգ օրերի մասին մտքերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am