Հումուս՝ պատրաստված ոսպից
Դիտումներ՝ *
14:13 2022-06-11

Բաղադրիչներ

1. Ոսպ – 1 բաժակ

2. Չաման – 1 թ/գ

3. Համեմ – 1 թ/գ

4. Չիլի պղպեղ – 0.25 թ/գ

5. Սխտոր – 3 պճեղ

6. Բուսայուղ – 50 մլ

7. Մաղադանոս – 1 փունջ

8. Կիտրոն – 0.5 հատ

9. Աղ – 1 թ/գ

10. Սև աղացած պղպեղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Ոսպը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել երկու բաժակ ջուր, աղ ցանել, եփել, մինչև փափկելը:

2. Բոլոր համեմունքները վերածել փոշու:

3. Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը մանրացնել, կիտրոնը քամել:

4. Պատրաստի ոսպը մի փոքր սառեցնել:

5. Բլենդերի մեջ լցնել ոսպը, համեմունքները, կիտրոնի հյութը, կանաչին, սխտորը, բուսայուղի կեսը: Հարել մոտ 5-6 րոպե, որպեսզի զանգվածը դառնա մաքսիմալ միասեռ: Ավելացնել մնացած բուսայուղը, նորից հարել: Արդյունքում ստացվում է փափուկ մածուկ: Պահպանել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված