Hive Systems-ի փորձագետները կազմել են աղյուսակ, որը ցույց է տալիս, թե որքան անվտանգ են օգտատերերի կողմից ընտրված թվերի և տառերի համակցությունները:
Ըստ աղյուսակի տվյալների՝ վեց նիշից բաղկացած բոլոր համակցությունները կարող են ակնթարթորեն կոտրվել։ Նույնը վերաբերում է գաղտնաբառերին, որոնք բաղկացած են միայն յոթ կամ ութ թվերից կամ փոքրատառերից: Աղյուսակի տվյալները արդի են 2022 թվականի համար, գրում է Daily Mail-ը։
Ընկերությունն ասում է, որ իր տվյալները «հիմնված են այն բանի վրա, թե որքան ժամանակ կպահանջվի հաքերից՝ կոտրելու ձեր գաղտնաբառը՝ օգտագործելով բարձրակարգ գրաֆիկական քարտ ունեցող համակարգիչը»:
Հետազոտությունը ենթադրում է, որ 11 նիշից բաղկացած գաղտնաբառ, որը միավորում է թվերը, մեծատառերը և փոքրատառերը և հատուկ նիշերը (աստղանիշի նման), կկոտրվի մոտ 34 տարի հետո:
Որպես հիշեցում, գաղտնաբառերը, որոնք դուք օգտագործում եք կայքերում, պահվում են սերվերներում՝ որպես հեշեր, այլ ոչ թե՝ պարզ տեքստ: Այսինքն, օրինակ, եթե գաղտնաբառ բառը հաշվել է MD5 ալգորիթմի միջոցով, ապա հաքերը կտեսնի հետևյալ արդյունքը՝ 5f4dcc3b5aa765d61d8327deb882cf99։
Ամենաթույլ գաղտնաբառերը
Նախկինում NordPass-ը հրապարակել էր սմարթֆոնների, նոթբուքերի կամ Wi-Fi-ի ամենաանհաջող գաղտնաբառերի ցանկը։ Դրանք օգտատերերն ամենից հաճախ ընտրել են 2021 թվականին։ Ցանկը ներառում էր «օրիգինալ» թվային համակցություններ՝ 123456, 123456789, 12345, 123321, 111111.1234567890, 1234, 000000 և այլ նմանատիպ տարբերակներ:
Որոշ օգտատերեր կարծում էին, որ իրենք շատ ուժեղ գաղտնաբառ կստեղծեն, եթե մուտքագրեն qwerty123, 1q2w3e, aa12345678, password123, abc123 համակցությունները։
Եվ ինչ-որ մեկը որոշեց ընդհանրապես չանհանգստանալ թվերով և մուտքագրեց այս դասական կոմբինացիաներից մեկը՝ qwerty, password, qwertyuiop: Եզրակացություն՝ ավելի լավ է երբեք չօգտագործել նշված գաղտնաբառերը։
Սիրարփի Աղաբաբյան
168.am