Կշեռք: Հարաբերություններում ազնիվ են: Նույնիսկ հարաբերությունների սկզբնական շրջանում զարմանալիորեն բաց են զուգընկերոջ առաջ: Հարաբերություններում առանձնակի գաղտնիքներ չունեն, հետևաբար՝ չկան խանդի և անվստահության պատճառներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խուսափում են կոնֆլիկտներից, վեճերից, չհասկացված լինելուց:
Բայց Կշեռքները նաև պաշտում են սիրախաղը, հիանում են շատերով, աջ ու ձախ հաճոյախոսություններ անում, ինչը շրջապատը ոչ միշտ է միանշանակ ընդունում:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խորը, անկեղծ զգացմունքներ ունենալ, լուրջ հարաբերություններ կառուցել: Բայց հոռետեսությունն ու աշխարհի մասին չիրականացած երազանքները հարաբերություններում որոշակի հիասթափության պատճառ են դառնում:
Ձկները չափազանց կախված են իրենց զգացմունքներից, էմոցիաներից, երբեմն նրանց նույնիսկ դուր է գալիս տանջվել:
Խոյ: Խոյերը կրքոտ են, ուղիղ: Անզուսպ բնավորություն ունեն, որը անխոհեմության հետ համադրվելու դեպքում կարող է չմտածված քայլերի պատճառ դառնալ: Խոսքը վերաբերում է նաև անձնական հարաբերություններին:
Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սեր են խոստովանում, բացարձակ անկեղծ են: Խոյերը կրքոտ են, բայց անկայուն: Երբ սկսում են ձանձրանալ հարաբերություններում, նոր կիրք են գտնում, ինչը խորը ցավ է պատճառում սիրելիին:
Երկվորյակներ: Երկվորյակները քիչ են խոսում, բայց շատ բան են անում հանուն հարաբերությունների: Նրանք կանեն ամեն բան զուգընկերոջ համար: Քնքշանք, հոգատարություն, կիրք, հոգատարություն. կարելի է պարզապես խորտակվել Երկվորյակների սիրո մեջ:
Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ խանդոտ են, սեփականատեր են, իսկ խանդոտ Երկվորյակները զայրույթի պահին իսկապես կարող են վախեցնել:
Կույս: Իսկական սեր որոնելիս ռոմանտիկ են, երազկոտ: Գերադասում են նուրբ, ռոմանտիկ հարաբերություններ: Բավական երկար ժամանակ ավելի լավ տարբերակ են որոնում՝ զուգընկերոջը պատմելով իրենց իդեալի մասին:
Դա իսկապես տհաճ է, լրջորեն նեղացնում է սիրելիին: Բայց երբ կատարում են իրենց ընտրությունը, լրջանում են, նվիրված զուգընկեր դառնում:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը