Կա՞ ավելի լավ տարբերակ Կանանց միջազգային օրը նշելու, քան հզոր կանանց լավագույն կերպարներով ոգեշնչող ֆիլմեր դիտելը:
Այս ուժեղ, իրական պատմության վրա հիմնված ֆիլմերը լույս են սփռում իրական կանանց պատմությունների վրա՝ մայրեր, դուստրեր, քույրեր, ամենօրյա հեղափոխականներ, ովքեր հաճախ վճարել են հսկայական անձնական ծախսեր՝ պայքարելով օրենքի տակ հավասար ապրելու մեր իրավունքի համար: Նրանց պատմությունները սովորելու, նրանց պայքարը, հաղթանակը և զոհաբերությունը գնահատելու համար մի քանի ժամ հատկացնելն ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել:
Little Women (2019)
Գրետա Գերվիգի՝ Լուիզա Մեյ Օլքոթի «Փոքրիկ կանայք» հավերժական վեպի էկրանավորումը բաղկացած է աստղային դերասանական կազմից՝ Սաուրշ Ռոնանը, Էմմա Ուոթսոնը և Տիմոտե Շալամեն։ Քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ սա պատմություն է չորս քույրերի՝ Մեգին, Բեթի, Էմիի և Ջոյի և նրանց տարբեր հավակնությունների ու նախասիրությունների մասին: Կանայք սովորեցնում են մեզ պայքարել հանուն այն ամենի, ինչին հավատում ենք:
Hidden Figures (2016)
Ֆիլմը պատմում է երեք սևամորթ կանանց՝ Քեթրինի, Մերիի և Դորոթիի իրական պատմությունը, ովքեր աշխատել են NASA-ում 1960-ականներին: Չնայած ռասիզմին և գենդերային անհավասարությանն՝ այս տաղանդավոր «մարդկային համակարգիչները» շարունակում են հետապնդել իրենց երազանքներն ու կրքերը մի վայրում, որտեղ գերակշռում են սպիտակամորթ տղամարդիկ: Ի վերջո, եռյակը առանցքային դեր է խաղացել տիեզերագնաց Ջոն Գլենի ճակատագրական ուղեծիր դուրս գալու գործում:
Frida (2002)
“Frida”-ն նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին պատմող կենսագրական ֆիլմ է։ Ֆրիդան հայտնի է արվեստի հանդեպ իր համարձակ մոտեցմամբ և կանացիության ավանդական պատկերացումների նկատմամբ երկիմաստ վերաբերմունքով: Ֆիլմը ներկայացնում է ինքնավստահ, անկախ և սեքսուալ Ֆրիդային, պատմում Դիեգո Ռիվերայի հետ նրա բարդ և երկարատև, ինչպես նաև Լեոն Տրոցկու և տարբեր կանանց հետ իր անօրինական հարաբերությունների մասին:
Erin Brockovich (2000)
Երեք երեխաների միայնակ մայր Էրին Բրոկովիչը (Ջուլիա Ռոբերթս) անձնական վնասվածքի հետ կապված դատական գործը պարտվելուց հետո հայտնվում է ծանր իրավիճակում։ Չունենալով ընտրության հնարավորություն՝ գործազուրկ Բրոկովիչն ապրուստն հոգալու նպատակով համաձայնում է աշխատել իր փաստաբանի համար որպես օգնական, սակայն չի կարողանում արդարացնել բոլորի սպասելիքներն աշխատավայրում՝ իր ոչ պատշաճ հագուստի և կոպիտ շարժուձևի պատճառով: Այնուամենայնիվ, նա վճռական է արդարության համար պայքարելու գործում։
The Help (2011)
Երիտասարդ լրագրող Սքիթեր Ֆելանը (Էմմա Սթոուն) որոշել է գիրք գրել՝ հիմնված աֆրոամերիկացի սպասուհիների տեսակետների վրա այն սպիտակամորթ ընտանիքների մասին, որոնցում նրանք աշխատում են՝ ընդգծելով բոլոր դժվարություններն ու արտահայտված ռասիզմը, որոնց սպասուհիները բախվում են առօրյա կյանքում: Հուզիչ և էմոցիոնալ ակնթարթներ և իհարկե արցունքներ, երբ սպասուհիները վերանայում են անցյալի խնդիրները և կասկածի տակ դնում ռասայական հարաբերություններն ու ընկերությունը: