NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա տարօրինակ «ծաղիկ» է լուսանկարել: «Քարի ծաղիկը», ինչպես այն արդեն անվանել են համաշխարհային լրատվամիջոցները, հանքային գոյացություն է։ Ունի նուրբ կառուցվածք և, ըստ մասնագետների, ձևավորվել է հանքանյութերի նստվածքից։
«Մենք հետաքրքիր բաներ ենք գտնում Մարսի վրա, բայց մեզ իսկապես անհրաժեշտ են ավելի շատ ապացույցներ, որպեսզի ասենք՝ մենք կյանք ենք հայտնաբերել»,- գործակալությունը մեջբերել է Curiosity-ում Մարսի նմուշների հետազոտությամբ զբաղվող քիմիայի լաբորատորիայի գլխավոր հետազոտող Փոլ Մահաֆիին:
Հետազոտական նախագծին մասնակցող կենսաբան Գոդարդ Ջենիֆեր Լ. Էյգենբրոուդի կարծիքով՝ այժմ ամենադժվարը գոյություն ունեցող վարկածներից ազատվելն ու հայտնաբերված օբյեկտը մանրամասն ուսումնասիրելն է՝ Մարսի քիմիական, ֆիզիկական և էկոլոգիական գործընթացները հասկանալու համար։