1. Աշխարհում յուրաքանչյուր օր մահանում է մոտ 150 հազար մարդ:
2. Շատերը զարմանում են, երբ իմանում են, որ տարեկան շնաձկան հարձակումից մահանում է մոտ 12 մարդ, այն դեպքում, երբ մարդիկ սպանում են յուրաքանչյուր ժամում 11.417 շնաձուկ:
3. Turritopsis Dohrnii մեդուզաները պաշտոնապես համարվում են երկիր մոլորակի միակ անմահ էակները: Նրանք ապրում են հավերժ:
4. Տարեկան մոտ 7 հազար մարդ մահանում է բժիշկների վատ ձեռագրի պատճառով:
5. Պարսերը՝ զրադաշտականության հետևորդների էթնիկական խումբը, որոնք ապրում են Հնդկաստանում և Պակիստանում, իրենց մահացածներին չեն թաղում, այլ հանձնում են անգղներին՝ հոշոտման:
6. Ձախլիկները միջինը երեք տարով ավելի քիչ են ապրում, քան աջլիկները:
7. 1923 թվականին ԽՍՀՄ-ում ծնված տղամարդկանց 80 տոկոսը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
8. Նյու Յորքը համարվում է «ինքնասպանների» քաղաք, որտեղ սուիցիդի ավելի հաճախ են դիմում, քան ցանկացած այլ վայրում:
9. Յուրաքանչյուր ժամը մեկ մի մարդ զոհվում է անսթափ վարորդի պատճառով:
10. Տարեկան 20 հազար երեխա մահանում է սովից:
11. Յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ տեղի է ունենում մի ինքնասպանություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am