Բաղադրիչներ
1. Սպանախ – 150 գ
2. Ծովախեցգետին – 350 գ
3. Չերրի լոլիկներ – 100 գ
4. Բալզամիկ քացախ – 1 ճ/գ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ծովախեցգետինները եփել աղ արած ջրում:
2. Ծովախեցգետինները մաքրել, տապակել բուսայուղով, ավելացնել մանր կտրատված սխտորը:
3. Սպանախը կտրատել, լցնել ամանի մեջ, ցողել բալզամիկ քացախով: Այնուհետև ավելացնել չերրի լոլիկները և տապակած ծովախեցգետինները: Խառնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am