Սննդաբան Աննա Դրոբիշևան խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել կիվի՝ սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման համար։ Այս մասին նա ասել է «РИА Новости»-ին։
Ըստ մասնագետի՝ էկզոտիկ մրգի ամենաօգտակար հատկությունը ճարպի այրումն է, որն արգելափակում է զարկերակները։
«Լիպիդային նյութափոխանակության խանգարումներ ունեցող մարդկանց համար կիվին անհրաժեշտ է։ Այս միրգը հարուստ է վիտամին C-ով, ֆոլաթթվով և վիտամին B6-ով, ուստի այն պետք է ուտել՝ վիտամինի պակասը լրացնելու համար»,- ընդգծել է Դրոբիշևան։
Բացի այդ, կիվին խթանում է կոլագենի արտադրությունը և կանխում մազերի վաղաժամ սպիտակեցումը, ուստի այն կարելի է ապահով անվանել «երիտասարդության և գեղեցկության» մթերք:
Կիվին առանձնահատուկ արժեք ունի հղիների համար. դրանում պարունակվող կալիումն անհրաժեշտ է մոր և երեխայի սրտի բնականոն աշխատանքի համար, օգնում է կլանել երկաթը և նվազեցնում է փորկապության հավանականությունը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am