Եթե ցանկանում եք տնական թխվածք ուտել, փորձեք այս կեքսը
Դիտումներ՝ *
12:56 2022-06-17

Բաղադրիչներ

1. Ալյուր – 200 գ

2. Կարագ – 100 գ

3. Ձու – 3 հատ

4. Մասկարպոնե – 150 գ

5. Փխրեցուցիչ – 1 պտղունց

6. Շաքարավազ – 100 գ

7. Հատապտուղ – 2-3 բուռ

Պատրաստման եղանակը

1. Հարել տաք կարագը, շաքարավազը և ձուն: Զանգվածին ավելացնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, ստանալ թանձր թթվասերի խտության խմոր:

2. Խմորին ավելացնել մասկարպոնե և հարել: Այնուհետև ավելացնել հատապտուղները և խառնել:

3. Կաղապարը պատել կարագով, լցնել կեքսը և հարթեցնել:

4. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել 10 րոպե: Այնուհետև ջեռոցը իջեցնել մինչև 180 աստիճան և թխել ևս 30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված