Բարձր նորաձևության շաբաթը ցույց է տվել, թե ինչն է լինելու 2022 թվականի թրենդերը, որոնց հիման վրա էլ Vogue-ը առանձնացրել է 5 հիմնական թրենդ՝
Quilted jackets/մի քանի շրտից բաղկացած կտոր/
Այս եզակի բրիտանական հագուստը, որը շատ են հավանում նորաձևության շատ ազդեցիկ մարդիկ, ինչպիսիք են Camille Charrière-ն և Alexa Chung-ը, այս սեզոնին կարելի է գտնել բազմաթիվ ապրանքանիշերի հավաքածուներում: Ադամանդե նախշերով վերնահագուստը 2022/23 գարուն/ամառ 2022/23 տղամարդկանց նորաձևության շաբաթվա մեծ միտումներից մեկն էր և, ըստ կանխատեսումների, կանացի զգեստապահարանները նույնպես լի կլինեն նման բաճկոններով:
Բալակլավաս
Այս հարմարավետ աքսեսուարը, որը հայտնի է դարձել Miu Miu-ի և Paloma Wool-ի շնորհիվ, վերջին ժամանակներում սոցիալական ցանցերում գերիշխող ամենայուրահատուկ միտումներից մեկն է: Թրենդը ոչ մի տեղ չի շտապում, հետևաբար առաջարկում ենք հենց հիմա կրել այն վերարկուների ու ծավալուն բաճկոնների հետ:
Ծալքավոր /պլիսե/ մինի կիսաշրջազգեստներ
2022 թվականին նորաձևություն է վերադարձել «twee» բառը, որն ունի բրիտանական արմատներ, և Օքսֆորդի բառարանը սահմանում է այն որպես «չափազանց կամ տարօրինակ, գեղեցիկ կամ սենտիմենտալ»: Ի՞նչ է նշանակում այս միտումը մեր զգեստապահարանի համար: Խոսքը դպրոցական էսթետիկայի մասին է՝ օձիքներ, սև զուգագուլպաներ, կրունկներով լոֆերներ և, իհարկե, ծալքավոր մինի կիսաշրջազգեստներ։ Ամենանորաձև մոդելներն ունեն բարձր գոտկատեղ և վանդակավոր պրինտ։
Պլատֆորմով կոշիկներ
Պլատֆորմով կոշիկները շարունակում են արագորեն հայտնիություն ձեռք բերել, և Versace-ի գարուն-ամառ 2022 հավաքածուում ներկայացված մոդելն այժմ հայտնվում է նույնիսկ ամենապահպանողական նորաձևության զգեստապահարանում: Հայտնի թրենդսերները, ինչպիսիք են Լեոնի Հաննը, Կարո Դաուրը և Արիաննա Գրանդեն, իրենց բարձրակրունկները համադրում են մինի կամ նույնիսկ միկրո երկարությունների հետ:
Երկար/մաքսի/ կիսաշրջազգեստներ
Ծալքավոր մինի թրենդի մյուս կողմում դիզայներներն առաջարկում են ընտրել մինչև կոճ երկարությամբ կիսաշրջազգեստները, որոնք տանում են 1990-ականներ: Փարիզի վերջին նորաձևության շաբաթվա ընթացքում շատ երկար, ուղիղ կիսաշրջազգեստներ կային: Այսպիսով, Դենիել Ռոզբերրին և Վիրջինի Վիարը ներկայացրել են մինիմալիստական մոնոխրոմ մաքսի կիսաշրջազգեստներ: Առաջարկում ենք ընտրել ունիվերսալ երանգ և ուղիղ ուրվագիծ: