Մթերքներ, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը ձմռանից հետո
Դիտումներ՝ *
21:16 2022-02-15

Ի՞նչ մթերքներ պետք է ավելացնել սննդակարգ ձմռանից հետո օրգանիզմն ավելի արդյունավետ մաքրելու համար։ Այս մասին իր խորհուրդներով է կիսվել էնդոկրինոլոգ, սննդաբան Ալենա Բարեդոն (Ռուսաստան)։

Բազուկ

Նրա խոսքով՝ լավագույն «դետոքս» մթերքներից մեկը բազուկն է։ Այն բարելավում է լյարդի աշխատանքը եւ ակտիվացնում մաքրող ֆերմենտների արտադրությունը։

Կաղամբ

Կաղամբը եւս բարերար ազդեցություն ունի լյարդի վրա, ուստի խորհուրդ է տրվում ձմռան վերջին այն ավելացնել սննդակարգում։ Կաղամբը նաեւ օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում։

Նեխուր

Երրորդ կարեւոր մթերքը նեխուրն է։ Այն բազմաթիվ օգտակար հանքանյութեր է պարունակում եւ օգնում է ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունն այլ մթերքների վնասակար հավելումների եւ կոնսերվանտների նկատմամբ:

Ավոկադո

Ավոկադոն առողջ ճարպեր, հակաօքսիդանտներ եւ մանրաթելեր է պարունակում, որոնք պաշտպանում են արյան անոթները դրանցում խոլեստերինի առաջացումից։ Ավոկադոն նաեւ օգնում է մաքրել աղիքները։

Հազարաթերթիկ

Վերջին մթերքը, որը մասնագետը խորհուրդ է տալիս ավելացնել սննդակարգում, հազարաթերթիկն է։ Այն տոքսինների հեռացման համար պատասխանատու մաքրող ֆերմենտների արտադրության ավելացման է հանգեցնում:

news.am

Ամենաընթերցված