Բաղադրիչներ
1. Գազար – 300 գ
2. Սոխ – 20 գ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Կոճապղպեղ – 10 գ
5. Սալորաչիր – 50 գ
6. Համեմ – 1 ճյուղ
7. Ջուր – 800 մլ
8. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը լվանալ և մաքրել: Գազարը կտրատել շերտերով, սոխը՝ խոշոր խորանարդերի, մանր կտրատել սխտորն ու կոճապղպեղը։ Կաթսայի մեջ ձիթայուղով տապակել բանջարեղենը:
2. Տապակած բանջարեղենը լցնել ջրի մեջ և եռացնել, կրակն իջեցնել և եփել, մինչև գազարը փափկի։
3. Պատրաստի ապուրը բլենդերով վերածել խյուսի:
4. Սալորաչիրը և համեմը կտրատել, զարդարել ապուրը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am