Բաղադրիչներ
1. Պաստա – 350 գ
2. Սմբուկ – 1 հատ
3. Սունկ – 250 գ
4. Սխտոր – 3 պճեղ
5. Տոմատի մածուկ – 350 գ
6. Ջուր – 500 մլ
7. Աղ, սև պղպեղ
8. Ձիթայուղ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկը կտրատել, համեմել աղով և թողնել 20-30 րոպե, ապա լվանալ և չորացնել թղթե սրբիչով։
2. Մեծ տապակը տաքացնել, սմբուկը և 1 պճեղ մանր կտրատած սխտորը տապակել 3-5 րոպե։ Ավելացնել մանր կտրատած սունկը, տապակել ևս 2 րոպե։ Տեղափոխել առանձին ամանի մեջ։
3. Նույն տապակի մեջ ջուր լցնել, ավելացնել պաստան, տոմատի մածուկը և մնացած սխտորը։ Համեմել աղով և սև պղպեղով: Հասցնել եռման աստիճանի, ծածկել և եփել, մինչև փափկի:
4. Պաստան մատուցել սմբուկի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am